ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
Փորձագետների բաց մրցույթ «Խարանի և խտրականության արգելք» թեմայով դասընթացի համար
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Առողջության իրավունք » ծրագրի շրջանակներում հայտարարում է փորձագետների բաց մրցույթ պետաշխատողների և բուժաշխատողների շրջանում «Խարանի և խտրականության արգելք» թեմայով դասընթաց անցկացնելու համար:
Տևողությունը` հուլիսի 24-25, 2019թ
Աշխատավայրը` Երևան
Պաշտոնը` «Խարանի և խտրականության արգելք» թեմայով փորձագետ թեմայով
Դիմումների վերջնաժամկետ` 11․07․19թ
Դասընթացի նպատակն է
պետաշխատողների և բուժաշխատողների ներկայացուցիչների իրազեկության բարձրացումը և համագործակցության հաստատումը խոցելի խմբերի հանդեպ խարանի և խտրականության արգելքի հարցերում
Աշխատանքի նկարագիր
- Համագործակցելով ծրագրի համակարգողի հետ՝ մշակել «Խարանի և խտրականության արգելք» թեմայով դասընթացի մոդուլ, որը պետք է օգտագործվի դասընթացի ժամանակ:
- Մանրամասն ներկայացնել «Խարանի և խտրականության արգելք » թեման՝ իր բոլոր կոմպոնենտներով։
- Մոդուլը պետք է ներկայացվի PowerPoint ձևաչափով, ներառի թեմայի վերաբերյալ տեսական գիտելիքների և գործնական աշխատանքների բաժիններ:
Պահանջվող որակավորումներ.
- «Խարանի և խտրականության արգելք » թեմաներով դասընթացավարի փորձ
- Ծրագրի թիրախային խմբերի շրջանում մարդու իրավունքները խթանելու պատրաստակամություն
- Գերազանց հաղորդակցական հմտություններ
Ինչպես դիմել․
Փորձագետի թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը [email protected] էլ-հասցեին` թեմայի դաշտում նշելով «Խարանի և խտրականության արգելք » թեմայով փորձագետ մինչև 2019թ․-ի հուլիսի 11ը։