ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան /մարտի 24/ ընդառաջ, «Տուբերկուլոզը Եվ Ես» ՀԿ-ն կազմակերպեց «Մենք և Մեր գործունեությունը» խորագրով հանդիպում Տուբերկուլոզի դեմ պայքարի Ազգային կենտրոնի բուժանձնակազմի մասնակցությամբ։

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և ոլորտի այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց կազմակերպությունների գործունեության շրջանակները, թիրախ խումբը, ծառայությունները և այլ, ինչը նպատակ էր հետապնդում, որպեսզի պետական բժշկական հաստատության և հասարակական կազմակերպությունների միջև ավելի փոխներգործող մթնոլորտ ստեղծվի:

Հանդիպման ընթացքում կազմակերպությունները բուժաշխատողներին փոխանցեցին նաև իրենց կազմակերպությունների տեղեկատունները: