ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆԸ. ՆՈՐ ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Նոր Սերունդ Մարդասիրական Հասարակական Կազմակերպությունը արդեն մի քանի տարի է, ինչ իրականացնում է ենթադրամաշնորհային ծրագրեր: Կազմակերպությունը այսկերպ ցանկանում է նպաստել տրանսգենդեր անձանց նկատմամբ խտրականության նվազեցմանը, կազմակերպության անհատների և կամավորների ներուժի հզորացման և շահերի պաշտպանության միջոցով:
Այս անգամ ենթադրամաշնորհը հատկացվել է “Իրավունքի Կողմ” Իրավապաշտպան ՀԿ-ին:
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհառու կազմակերպությունը աշխատեսում է.
կազմակերպել 2-օրյա սեմինար-դասընթաց կազմակերպության թվով 10 ներկայացուցիչների համար խտրականության և ռազմավարության մշակման վերաբերյալ, մշակել հակախտրականության ռազմավարության մեջ արտացոլվելիք տրանսգենդեր անձանց նկատմամբ խտրականության նվազեցման ռազմավարական գործողությունների ցանկը,պատրասատել և հրապարակել մեկ տեսահոլովակ տրանսգենդեր անձանց նկատմամբ գոյություն ունեցող խտրականության և պայքարի ուղիների վերաբերյալ, որպես շահերի պաշտպանության գործիք:
,Իրավունքի Կողմե Իրավապաշտպան ՀԿ-ն որպես թիրախ ընտրել է կազմակերպության աշխատողներին, կամավորներին ու կազմակերպության ծառայություններից օգտվող անձանց, ինչպես նաև հասարակությանը:
Ծրագրի ավարտից հետո ՀԿ-ն ցանկանում է բարձրացել կազմակերպության ներկայացուցիչների գիտելիքների մակարդակը խտրականության և ռազմավարության մշակման վերաբերյալ, մշակվել հակախտրականության ռազմավարության մեջ արտացոլվելիք տրանսգենդեր անձանց նկատմամբ խտրականության նվազեցման ռազմավարական գործողությունների ցանկը, ինչպես նաև պատրասատել և հրապարակել մեկ տեսահոլովակ տրանսգենդեր անձանց նկատմամբ գոյություն ունեցող խտրականության և պայքարի ուղիների վերաբերյալ՝ որպես շահերի պաշտպանության գործիք: