2022 թվականի գարնանը ԱՀԿ-ն Եվրոպայում արձանագրեց Կապիկի ծաղիկ անվանումով վիրուսի դեպքեր: COVID-19 համավարակի փորձը հաշվի առնելով` գլոբալ հանրությունն ունի մտավախություն, որ հնարավոր է երկիր մոլորակին սպասվում է վիրուսային երկրորդ գլոբալ ճգնաժամը: Այսպիսով, կարևոր է լինել իրազեկ՝ վարակից պաշտպանվելու և ճգնաժամը կանխարգելելու համար։

Միգրանտների շրջանում ՄԻԱՎ-ի տարածվածությունը շարունակում է մնալ ամենամեծ միտումներից մեկը Հայաստանում։ Ուստի կարևոր է բարձրացնել իրազեկությունը և խթանել ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելումը ՀՀ միգրանտների շրջանում։

In Armenia, people are often subjected to stigma and discrimination, violence based on their sexual and gender identity, being stripped of their access to many medical services. And as a result of this discrimination, they become more vulnerable to health issues, including HIV. So, everyone shall have equal access to health services! This video was made by New Generation Humanitarian NGO with the financial support of Gilead Sciences Inc. The contents of this video are the sole responsibility of New Generation Humanitarian NGO and do not necessarily reflect the views of Gilead Sciences Inc or of others represented in the video.

Ամեն քայլափոխին խտրականություն ու խարան, վիրավորանք, հաճախ նաև բռնություն․․․Սակայն յուրաքանչյուր անձ պետք է ունենա հասանելիություն առողջապահական ծառայություններին։ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն տրամադրում է ՄԻԱՎ-ին և այլ սեռավարակներին առնչվող խորհրդատվություն, հետազոտություն, ուղղորդում բուժման, ինչպես նաև այլ առողջապահական, իրավաբանական, սոցիալական աջակցություն ու ծառայություններ ստանալու մեծ հնարավորություններ։

«Ժամանակին համաքայլ» ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԱՄԱՔԱՅԼ. ՁԻԱՀ-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐ

«Ժամանակին համաքայլ» ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԱՄԱՔԱՅԼ. ՁԻԱՀ-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐ

«Ժամանակին համաքայլ» հաղորդաշարի հերթական թողարկումը, որը նվիրված է ՍԿԳԻ հիմքով խտրականությունը Հայաստանի ՔԿՀ-երում:

ՍԿԳԻ հիմքով խտրականությունն ու բռնությունը հայկական բանակում

«Ժամանակին համաքայլ» հաղորդաշարի հերթական թողարկումը, որը նվիրված է հայկական բանակում ՍԿԳԻ հիմքով խտրականության և բռնության դեպքերի քննարկմանը։ Թեմայի շուրջ զրուցելու են «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ, իրավապաշտպան Սերգեյ Գաբրիելյանը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Պաշտպանության և անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող Արմինե Սադիկյանը։

Ժամանակին Համաքայլ — Խոցելի խմբերի իրավունքների իրավիճակը Հայաստանում

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ներկայացնում է «Ժամանակին համաքայլ» հաղորդաշարի հերթական թողարկումը, որը նվիրված է Հայաստանում խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը, ներկա իրավիճակին և անհրաժեշտ բարեփոխումներին։ Թեմայի շուրջ զրուցելու են «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ, իրավապաշտպան Սերգեյ Գաբրիելյանը, «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ իրավաբան Լուսինե Գասպարյանը, «Տրանս ազգային կոալիցիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Կամելիա Ղանդիլյանը, «Ֆիռլես» իրավապաշտպան ՀԿ համահիմնադիր Սարգիս Այվազյանը։

ՁԻԱՀ-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ 2021

Յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 1-ին հիշատակվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Օրվա այս տարվա կարգախոսն է ՎԵՐՋ ԴՆԵԼ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ԽԹԱՆՈՒՄ ԵՆ ՁԻԱՀ-Ը ԵՎ ԱՅԼ ՀԱՄԱՎԱՐԱԿՆԵՐԸ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ: Առանց անհավասարությունների դեմ համարձակ գործողությունների, վտանգված է աշխարհում մինչև 2030 թվականը ՁԻԱՀ-ին, ինչպես նաև COVID-19 համավարակին ու շարունակաբար մեծացող սոցիալական ու տնտեսական ճգնաժամին վերջ դնելու նպատակներին հասնելը: Ուրեմն՝ վե՛րջ դնենք անհավասարություններին, վե՛րջ դնենք ՁԻԱՀ-ին, վե՛րջ դնենք համավարակներին։

«Ժամանակին համաքայլ» հաղորդաշար

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ներկայացնում է «Ժամանակին համաքայլ» հաղորդաշարի առաջին հաղորդումը, որը նվիրված է Հայաստանում խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը, ներկա իրավիճակին և անհրաժեշտ բարեփոխումներին։ Թեմայի շուրջ զրուցելու են «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ, իրավապաշտպան Սերգեյ Գաբրիելյանը, «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ իրավաբան Շուշան Խնկոյանը և «Ֆիռլես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նորա Աղազարյանը։

Պարզապես կարծի՞ք, թե՞ ատելություն․․․ 

Յուրաքանչյուր տարի հունիսին նշվում է հպարտության ամիսը՝ ի հիշատակ ԱՄՆ-ում 1969թ․ հունիսի 28-ին տեղի ունեցած Սթոնվոլյան ապստամբության։ Այն շատերը համարում են ԼԳԲՏ ազատագրման շարժման համար պատմական քայլ ոչ միայն ԱՄՆ-ի, այլ նաև ամբողջ աշխարհի համար։ Իսկ ինչպիսի՞ն է ԼԳԲՏԻ անձանց իրավիճակը Հայաստանում։ Փորձեցինք պարզել ՀՀ քաղաքացիների շրջանում փոքրիկ հարցման միջոցով։

Կանխարգելենք ՄԻԱՎ-ը (PrEP) — Let’s prevent HIV (PrEP)

Իրազեկվածությունը կարող է կյանքեր փրկել։ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն պատրաստել է ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելման միջոցի վերաբերյալ այս տեսահոլովակը՝ հասարակության շրջանում տեղեկատվության մակարդակը բարձրացնելու նպատակով։ Այս տեսահոլովակը ստեղծվել է Gilead Sciences կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Տեսահոլովակի բովանդակության համար պատասխանատու է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Gilead Sciences կազմակերպության տեսակետները:

ՄԻԱՎ-ի հետկոնտակտային կանխարգելում / PEP

Տեսահոլովակը ներկայացնում է, թե ինչ է ՄԻԱՎ-ի հետկոնտակտային կանխարգելման միջոցը՝ PEP-ը, ե՞րբ և ինչպե՞ս պետք է կիրառել այն։ Տեսահոլովակը ստեղծվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Gilead Sciences կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Տեսահոլովակի բովանդակության համար պատասխանատու է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Gilead Sciences կազմակերպության տեսակետները:

ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելում / PrEP

Տեսահոլովակը ներկայացնում է, թե ինչ է ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելման միջոցը՝ PrEP-ը, ե՞րբ և ինչպե՞ս պետք է կիրառել այն։ Տեսահոլովակը ստեղծվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Gilead Sciences կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Տեսահոլովակի բովանդակության համար պատասխանատու է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Gilead Sciences կազմակերպության տեսակետները:

Հանուն Արցախի և Հայաստանի

«Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպությունը հավատարիմ մնալով իր մարդասիրական սկզբուքներին՝ պատերազմի առաջին իսկ օրերից փորձում է լինել Հայոց պետականության և բանակի կողքին։ Սեպտեմբերից սկսած ժամանակավոր կացարաններ են տրամադրվել Արցախից տեղահանված և Հայաստանի տարածքում բնակվող բազմաթիվ ընտանիքների, որոնք ստացել են նաև աջակցություն սննդի տեսքով։ Հագուստի տեսքով հումանիտար օգնություն է տրամադրվել զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների ու Արցախից Հայաստան վերաբնակեցված սոցիալապես խիստ կարիքավոր ընտանիքներին։ Հագուստի տեսքով աջակցությունը տրամադրվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից ԱՄՆ HiAM բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։

Հավասար իրավունքների հաստատման ճանապարհին

Ֆիլմը ստեղծվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի և Շվեդիայի ֆինանսական աջակցությամբ։ Ֆիլմում հնչած կարծիքները պատկանում են խոսնակներին և պարտադիր չէ, որ արտահայտեն «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի, Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի, Շվեդիայի և այլոց տեսակետները, որոնք ներկայացված են ֆիլմում։

Երջանիկ լինելու իրավունքը

Այս տեսահոլովակը ստեղծվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից «Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում, որն իրականացվել էՏղամարդկանց առողջության եվրասիական կոալիցիայի ֆինանսական աջակցությամբ, Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերի հաշվին։ Տեսահոլովակի բովանդակության համար պատասխանատու է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Տղամարդկանց առողջության եվրասիական կոալիցիայի և Գլոբալ Հիմնադրամի տեսակետները:

Համայնքների ներգրավվածության կարևորությունը որոշումների կայացման գործընթացում

Տեսահոլովակը ստեղծվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից ԵԿՈՄ-ի ֆինանսական աջակցությամբ Տարածաշրջանային եվրասիական կոնսորցիումի շրջանակներում Ռոբերտ Կարրի ֆոնդերի հաշվին։ Տեսահոլովակի բովանդակության համար պատասխանատու է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԵԿՈՄ-ի կամ Ռոբերտ Կարրի հիմնադրամի տեսակետները։

Դա երկարատև ներքին պայքար էր. ԼԳԲՏԻՔ անձինք Արևելյան Եվրոպայում

Արևելյան Եվրոպայի շատ երկրներում ԼԳԲՏԻ+ անձինք խիստ խարանվում են և խտրականության ենթարկվում: Հանդիպեք Ալեքսին, մի անձնավորության, որը բախվում է սոցիալական հոմո և տրանսֆոբիայի, առողջապահական ծառայություններ մուտք գործելու դժվարությունների և զբաղվածության խնդիրների հետ և ստիպված է ավելի ապահով տեղ փնտրել այլ քաղաքներում և երկրներում: Deutsche Aidshilfe — ն այս բացատրական ֆիլմը պատրաստել է Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ, որպես «Արևելյան գործընկերության երկրներում և Ռուսաստանում քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում: Լրացուցիչ տեղեկություններ Արևելյան Եվրոպայում և Ռուսաստանում ԼԳԲՏԻ+ միգրացիայի մասին այս ուղեցույցում.

Մի կյանքի պատմություն։ Նորայի օրագիրը

Այս տեսահոլովակը ստեղծվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։ Տեսահոլովակի բովանդակության համար պատասխանատու է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի տեսակետները:

Հանուն Արցախի

Պատերազմը պարտադրում է ապրել, ապրել ոգեկոչելով սուրբ անցյալն ու զավակներին,
Ապրել այն պահպանելու համար։
Արցախից ժամանած խումբը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի օժանդակությամբ մեկնեց Գյումրի՝ ծանոթանալու քաղաքի պատմամշակութային ժառանգությանը և արժեքներին։

Մարդու իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմներ

Թեման ներկայացնում է իրավաբան Շուշան Խնկոյանը։ Տեսահոլովակը ստեղծվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ:

Խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը ոստիկանության համակարգում

Թեման ներկայացնում է փաստաբան Արա Ղազարյանը։ Տեսահոլովակը ստեղծվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ:

ԵՂԻ՛Ր ԻՐԱԶԵԿ․ ՄԻԱՎ-ը դատավճիռ չէ

Ի՞նչ է ՄԻԱՎ դրական կարգավիճակը։ Ո՞վ կարող է վարակվել ՄԻԱՎ-ով։ Կյանքն անկանխատեսելի է: Երբեմն լինում են անախորժություններ, երբեմն՝ տհաճ անակնկալներ։ Կարևոր չէ, թե ինչպես ես հայտնվել այդ իրավիճակում։ Կարևոր է, թե ինչ անել հետո․․․ Այս տեսահոլովակը կօգնի գտնել այդ հարցերի պատասխանները։ ՄԻԱՎ-ով նույնպես հնարավոր է ապրել լիարժեք, երկար ու երջանիկ: ՀԻՇԻՐ․ ՄԻԱՎ ՎԱՐԱԿ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ «ԴԱՏԱՎՃԻՌ» ՉԷ: Տեսահոլովակը ստեղծվել է «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Էլթոն Ջոնի` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Տեսահոլովակի բովանդակության համար պատասխանատու է «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Էլթոն Ջոնի` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամի տեսակետները:

ԵՂԻ՛Ր ԻՐԱԶԵԿ․ Տեսահոլովակ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ

Այս տեսահոլովակը ստեղծվել է բարձրացնելու հասարակության իրազեկությունը ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ։ Իրազեկությունը կանխարգելման և արդյունավետ բուժման բանալին է։ Տեսահոլովակը ստեղծվել է «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Էլթոն Ջոնի` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Տեսահոլովակի բովանդակության համար պատասխանատու է «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Էլթոն Ջոնի` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամի տեսակետները:

ԵՂԻ՛Ր ԻՐԱԶԵԿ․ ՄԻԱՎ-ի թեստավորման ուղեցույց

Տեսահոլովակը ստեղծվել է «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Էլթոն Ջոնի` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Տեսահոլովակի բովանդակության համար պատասխանատու է «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Էլթոն Ջոնի` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամի տեսակետները: © New Generation Humanitarian NGO (NGNGO) © «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ (ՆՍՀԿ)

ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈ՞ՍՔ, ԹԵ՞ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Ներկայիս ամենաարդիական թեմաներից մեկի՝ «Խոսքի ազատության» մասին օնլայն դասընթացը վարում է իրավաբան, փաստաբան Անահիտ Մկրտչյանը։
Ի՞նչ է խոսքի ազատության իրավունքը։
Որտե՞ղ է այն սահմանափակվում։
Ի՞նչն է համարվում ատելության խոսք։

ՔՆՆԱՐԿՈՒՄ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ․ «ՀՀ–ում ատելության ու խտրականության հնարավոր խրախուսումը»

Քննարկման մասնակիցներն են` Հայկուհի Հարությունյանը, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Մամիկոն Հովսեփյանը, «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ Սերգեյ Գաբրիելյանը, «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ:

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

Ս/թ մայիսի 23-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն կազմակերպեց շնորհանդես՝ նվիրված Գյումրի քաղաքի սոցիալապես անապահով ընտանիքների անչափահաս երեխաներին վերաբերող խնդիրների բացահայտման սոցիոլոգիական փոքրամասշտաբ հետազոտության արդյունքների ներկայացմանը, որը իրականացվել է «Աջակցություն և խորհրդատվություն անչափահասներին և նրանց ընտանիքներին» ծրագրի շրջանակներում:

ՄԻԱՎՈՐՎԱԾ ՊԱՅՔԱՐ ԸՆԴԴԵՄ ՁԻԱՀ-Ի

«ՄԻԱՎորված պայքար» ֆիլմը պատմում է Հայաստանում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեմ տարվող միասնական պայքարի մասին: ՀՀ կառավարությունը, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունները միավորել են իրենց ջանքերը՝ մահվան պատճառ հանդիսացող ամենատարածված հիվանդություններից մեկի՝ ՄԻԱՎ-ի կանխարգելման համար: Ֆիլմն անդրադառնում է իրականացվող ծրագրերին և ապագայում սպասվող հնարավոր փոփոխություններին և դրանց հետ կապված խնդիրներին: Ֆիլմը պատրաստվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից:

ԽԱՂԱԽՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

Համաձայն երեխայի իրավունքների հռչակագրի, «յուրաքանչյուր երեխա ունի կրթվելու, սիրված և հասկացված լինելու իրավունք` իր ընտանիքի կողմից, բայց վերջիններիս բացակայության կամ անկարողության դեպքում պետությունը պետք է փոխարինի նրանց»: Ս/թ մայիսի 23-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն կազմակերպեց շնորհանդես՝ նվիրված Գյումրի քաղաքի սոցիալապես անապահով ընտանիքների անչափահաս երեխաներին վերաբերող խնդիրների բացահայտման սոցիոլոգիական փոքրամասշտաբ հետազոտության արդյունքների ներկայացմանը, որը իրականացվել է «Աջակցություն և խորհրդատվություն անչափահասներին և նրանց ընտանիքներին» ծրագրի շրջանակներում:

Ո՛Չ ՌԱՍԻԶՄԻՆ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հրապարակել է տեսանյութ՝ նվիրված Ռա­սա­յա­կան խտ­րա­կա­նու­թյան վե­րաց­ման դեմ պայ­քա­րի մի­ջազ­գային օրվան: Ռա­սա­յա­կան խտ­րա­կա­նու­թյան վե­րաց­ման դեմ պայ­քա­րի մի­ջազ­գային օրն ան­ցկաց­վում է ամեն տա­րի մար­տի 21­-ի­ն: Այդ օրն ան­ցկաց­վում է ՄԱԿ­-ի Գլ­խա­վոր Ան­սամբ­լեայի որոշ­մամբ: 1960 թ. մար­տի 21­-ին Հա­րա­վային Աֆ­րի­կա­յում ցե­ղային խտ­րա­կա­նու­թյան ռե­ժի­մի օրենք­նե­րի դեմ Շարպ­ևի­լում ան­ցկաց­վող խա­ղաղ բո­ղո­քի ցույ­ցի ժա­մա­նակ ոս­տի­կա­նու­թյու­նը կրակ բա­ցեց և սպա­նեց 69 մար­դու:

ՀԱԿԱԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

«Ցայգ» հեռուստաընկերության «Երկխոսության լսարան» հաղորդման տաղավարում «Խտրականության արգելք և հակախտրականության մասին ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտություն» թեմայով հեռուստաքննարկում:

ԸՆԴԴԵՄ ՀՈՄՈՖՈԲԻԱՅԻ

«Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպությունը կոչ է անում հարգել մարդու իրավունքները և վերջ տալ համոֆոբիային:

IDAHOT2017 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մայիսի 17-ին Հոմոֆոբիայի և տրանսոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն կազմակերպել էր «Ինչպես ենք տեսնում կյանքը առանց հոմոֆոբիայի» խորագրով ֆլեշմոբ:

“ԵԿԵՔ ՄԱՔՐԵՆՔ ՔԱՂԱՔԸ ՄԻԱՍԻՆ”․ Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ-ի կազմակերպաց ակցինան

“Եկենք մաքրենք քաղաքը միասին”

«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՀԿ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱՐԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱՅԲ-ՖԵ-Ի ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ

ԼԳԲՏ ներկայացուցիչները, այսինքն նույնասեռականները, ամենից շատ բռնության են ենթարկվում սեփական ընտանիքներում և ուժային կառույցներում: Ընդ որում՝ ուժային կառույցներում նրանք ենթարկվում են և սեռական և ֆիզիկական և հոգեբանական բռնությունների, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել են «Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպության մասնագետները: Թեմայի մասին առավել համակողմանի զրուցելու համար «Ա1+»-ը հրավիրել է «Նոր Սերունդ» ՀԿ մարդու իրավունքների և շահերի պաշտպանության ծրագրերի համակարգող Նարե Հովհաննիսյանին:

ԼԳԲՏ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԵՎ ԶԼՄ-ՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

«Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպությունը հետազոտություն է անցկացրել «ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականությունը և իրավունքի

«ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ». ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ» EXPO-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Սեպտեմբերի 24-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ հոկտեմբերի 4-ին Գյումրիում կազմակերպվելիք «Կամավորություն հանուն համայնքային առաջընթացի» EXPO-ցուցահանդեսի վերաբերյալ: Ասուլիսի բանախոսներն էին. Արման Սահակյանը՝ «Երաշխիք քաղաքացիական հասարակության կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն, Մարիետա Բաղդասարյանը՝ «Համայնքային ծառայություն և կամավորություն» ծրագրի ղեկավար, EXPO-ցուցահանդեսի կազմակերպիչ:

ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ՃԻՇՏ ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՒ ՁԵՒԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս ընտրել ճիշտ տերմիններ եւ ձեւակերպումներ, երբ խոսքը վերաբերվում է հասարակական տարբեր շերտերի ներկայացուցիչներին, որոշակի առողջական եւ հոգեբանական

ՔԱՅԼԵՐԹ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ․ Պայքար ՁԻԱՀ-ի դեմ

Դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը, «Նոր Սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էր քայլերթ Հայքի հրապարակից մինչև Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հարակից տարածք: Քայլերթը կրում էր «Հասնել զրոյի» խորագիրը: Մանրամաները կարողեք դիտել մեր գործընկերների պատրաստած տեսանյութում:

ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ՃԻՇՏ ՏԵՐՄԻՆՆԵՐ ՈՒ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ․ դասընթաց ԶԼՄ-ների համար

Ինչպե՞ս ընտրել ճիշտ տերմիններ եւ ձեւակերպումներ, երբ խոսքը վերաբերվում է հասարակական տարբեր շերտերի ներկայացուցիչներին, որոշակի առողջական եւ հոգեբանական խնդիրներ, ինչպես նաեւ տարբեր կողմնորոշումներ ունեցող մարդկանց, նրանց մասին լրատվական հաղորդումներ ու տեսանյութեր պատրաստելիս: Չսխալվելու եւ խնդիրներից խուսափելու համար ԶԼՄ ներկայացուցիչների եւ բլոգերների համար անցկացվել է մասնագիտական դասընթաց: Քննարկման առանցքում են եղել ՄԻԱՎ-ին ու սեռականությանը վերաբերող թեմաների լուսաբանումները: Նշվել է, որ ցանկացած թեմայի անդրադառնալիս լրագրողը պարտավոր է դուրս չգալ էթիկայի սահմաններից եւ խուսափել խտրականության դրսեւորումներից: Գյումրիում անցկացված քննարկմանը մանակցել են հայաստանյան տարբեր լրատվամիջոցների աշխատակիցներ:

ՏՐԱՆՍՈՖՈԲԻՅԻ ԶՈՀ ԴԱՐՁԱԾ ՏՐԱՆՍ ԱՆՁԱՆՑ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20

Ամեն տարի նոյեմբերի 20-ին նշվում է Տրանս* անձանց հիշատակի օրը ` հիշատակելու նրանց, ովքեր դարձել են տրանսոֆոբիայի զոհ։Այդ օրվա նպատակն է Տրանս* անձանց նկատմամբ բռնության խնդրի վերաբերյալ հասարակության ուշադրության գրավումը։ Հայաստանում այդ թեման նույնպես արդիական է։

ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՐՈՂ ԷՐ ԱՅԼ ԿԵՐՊ ԼԻՆԵԼ 1

Հասարակության մեջ արմատացած բռնությունը, կարծրատիպային ու խտրական վերաբերմունքը ԼԳԲՏ անձանց հանդեպ ստիպում է շատերին հիասթափվել կյանքից, մարդկանցից, երկրից, միջավայրից: Սակայն ամեն ինչ կարող էր լինել այլ կերպ, երբ հասարակությունը գիտակցեր մարդու՝ բարձրագույն արժեք լինելը, նրա անխախտելի իրավունքները… Պարտադիր չէ, որ տեսանյութում նկարահանված անձինք լինեն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ:

ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՐՈՂ ԷՐ ԱՅԼ ԿԵՐՊ ԼԻՆԵԼ 2

Հասարակության մեջ արմատացած բռնությունը, կարծրատիպային ու խտրական վերաբերմունքը ԼԳԲՏ անձանց հանդեպ ստիպում է շատերին հիասթափվել կյանքից, մարդկանցից, երկրից, միջավայրից: Սակայն ամեն ինչ կարող էր լինել այլ կերպ, երբ հասարակությունը գիտակցեր մարդու՝ բարձրագույն արժեք լինելը, նրա անխախտելի իրավունքները… Պարտադիր չէ, որ տեսանյութում նկարահանված անձինք լինեն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ:

ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՐՈՂ ԷՐ ԱՅԼ ԿԵՐՊ ԼԻՆԵԼ 3

Հասարակության մեջ արմատացած բռնությունը, կարծրատիպային ու խտրական վերաբերմունքը ԼԳԲՏ անձանց հանդեպ ստիպում է շատերին հիասթափվել կյանքից, մարդկանցից, երկրից, միջավայրից: Սակայն ամեն ինչ կարող էր լինել այլ կերպ, երբ հասարակությունը գիտակցեր մարդու՝ բարձրագույն արժեք լինելը, նրա անխախտելի իրավունքները… Պարտադիր չէ, որ տեսանյութում նկարահանված անձինք լինեն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ: