Քլամիդիոզ

 

Chlamydia trach-matis-ով (D-ից K սերոտիպեր) հարուցված միզասեռական վարակը ամենահաճախ հանդիպող սեռավարակներից է: Հիվանդության անախտանշան ընթացքն առավել հատուկ է կանանց (մինչև 80%) և, հաճախ մնալով չհայտնաբերված, առաջ է բերում զուգընկերների վարակում և բարդություններ, որոնցից է նաև չբերությունը (25-30%):

Ախտանշանները շաղկապված են վզիկաբորբի, միզուկաբորբի և դրանց բարդությունների հետ: