+374 60 478989

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության այցը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ

21 Նոյեմբերի, 2019

2019.թ․-ի նոյեմբերի 21-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ գրասենյակ այցելեց Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության գլխամասային գրասենյակի, ԱՀԿ տարածաշրջանային գրասենյակի աշխատակիցներից և միջազգային փորձագետներից բաղկացած թիմը։

Հանդիպման նպատակն էր ծանոթանալ ՆՍՀԿ-ի կողմից իրականացվող գործունեությանը ՄԻԱՎ-ի կանխարգելման ոլորտում, մասնավորապես՝ խոցելի խմբերի շրջանում իրականացվող ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերին, տրամադրվող ծառայություններին, գրանցված ձեռքբերումներին, ինչպես նաև առկա խնդիրներին։

Հանդիպումը անցավ բուռն քննարկումների, հարց ու պատասխանների մթնոլորտում, որի ընթացքում շոշափվեցին ՄԻԱՎ-ի ոլորտում տրամադրվող ծառայությունները և դրանց շարունակականության խնդիրը ՀՀ-ում, ոլորտում առկա այլ հիմնահարցերը և խնդիրները,  անհրաժեշտ փոփոխություններն ու բարեփոխումները։

Հանդիպման ավարտին ԱՀԿ ներկայացուցիչները զրույց ունեցան ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի շահառու համայնքի ներկայացուցիչների հետ։