+374 60 478989

Խարանի և խտրականության արգելք թեմայով դասընթաց-քննարկումներ ՀՀ պետաշխատողների և բուժաշխատողների հետ

05 Օգոստոսի, 2019

2019թ․-ի հուլիսի 25-ին և 26-ի տեղի ունեցան «Խարանի և խտրականության արգելք» թեմայով դասընթաց քննարկումներ ՀՀ պետաշխատողների և բուժաշխատողների հետ։

Դասընթաց-քննարկումները կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից՝ թրեյնինգային մոդուլի հիման վրա, որը մշակվել է Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերի հաշվին Տղամարդկանց առողջության եվրասիական կոալիցիայի ֆինասական աջակցությամբ իրականցվող «Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում։

Դասընթաց-քննարկումների նպատակն է բարձրացնել ՀՀ պետաշխատողների և բուժաշխատողների իրազեկությունը և հաստատել համագործակցություն խոցելի խմբերի հանդեպ խարանի և խտրականության վերացման  հարցերում։

Հուլիսի 25-ին տեղի է ունեցավ դասընթաց ՀՀ պետաշխատողների շրջանում։ Դասընթացի ընթացքում իրավական փորձագետ Հասմիկ Հարությունյանը ներկայացրեց կարծրատիպերի, խարանի և խտրականության սահմանումները, կարծրատիպերից անցումը խտրականության, խտրականության պաշտպանված հիմքերը և տեսակները, խտրականության արգելքը միջազգային և ներպետական իրավական փաստաթղթերում, պետության պարտավորությունները խտրականության դեմ պայքարում, խտրականության կանխարգելման համակարգային մոտեցումը, քննարկվեցին մարդու իրավունքները և խտրականության կանխարգելման համաշխարհային լավագույն փորձը։

Հուլիսի 26-ին «Խարանի և խտրականության արգելք» թեման ներկայացվեց ՀՀ բժշկական հաստատությունների ներկայացուցիչներին։ Դասընթացի փորձագետ Անահիտ Մկրտչյանը ներկայացրեց կարծրատիպերի, խարանի և խտրականության սահմանումները, կարծրատիպերից անցումը խտրականության, խտրականության պաշտպանված հիմքերը և տեսակները, մասնագիտական էթիկա և հանդուրժողականություն, խտրականությունից զերծ որակյալ ծառայությունների մատուցումը հասարակության բոլոր խմբերի նկատմամբ։ Դասընթացի ընթացքում ներկայացվեցին ու քննարկվեցին նաև պատշաճ տերմինաբանությունը և հանդուրժողականությունը բուժհաստատություններում։

Դասընթացները ուղեկցվեցին ակտիվ քննարկումներով, ինտերակտիվ վարժանքներով և տեսահոլովակների դիտումով։