+374 60 478989

Հանդուրժողականության ակադեմիա, Դիմումների վերջնաժամկետը մինչեվ հուլիսի 14-ը

10 Հուլիսի, 2019

Սիրելի ընկերներ, հրավիրում ենք ձեզ մասը դառնալու «Հանդուրժողականության ակադեմիային»՝ միջմշակութային երկխոսության զարգացման և անհանդուրժողականության դեմ պայքարի ծրագրին։

«Հանդուրժողականության ակադեմիան»  տեղի կունենա 2019 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 8-ը:

Անցկացման վայրը Մյունխեն և Մյունխենի արվարձաններից ք Զեյեսհաուպտ (Seeshaupt),Գերմանիա։

Ծրագրին մասնակցում են երիտասարդական աշխատողներ և ակտիվիստներ Գերմանիայից, Լատվիայից, Չեխիայից, Բելառուսից և Հայաստանից։ Յուրաքանչյուր երկրից մենք ակնկալում ենք 8 մասնակից։

«Հանդուրժողականության ակադեմիայի» ընթացքում դուք հնարավորություն կունենաք․

  • ծանոթանալ խտրականության թեմայով աշխատանքի կրեատիվ մեթոդներին։
  • այցելելու տարատեսակ ստեղծագործական վարպետության դասերի: Կայցելենք վարպետության դասերի (ստվերային թատրոն (Ելենա Շտուկ- Բոժկո / Բելառուս), լուսանկարչություն (Եկատերինա Պոնոմարենկո / Գերմանիա), ստեղծագործական արհեստանոց (Ելենա Բոնդար / Գերմանիա), անիմացիա (Օլեսյա Շուկինա / Ֆրանսիա, պլաստիկ թատրոն (Իգոր Շուգալեև / Բելառուս)։
  • հետաքրքիր սեմինարներ,դասախոսություններ և քննարկումներ։
  • իմանալ ժամանակակից աշխարհում խտրականության և անհավասարության տարբեր պատճառների, տեսակների և հիմքերի մասին:
  • մասնակցել հետաքրքիր էքսկուրսիոն ծրագրին և ձեռք բերել նոր ընկերներ։

Ծրագրի նպատակները

  • երիտասարդների միջև հանդուրժողականության և միջմշակութային երկխոսության զարգացում։
  • միջմշակութային կրթության և խտրականության ու անհավասարության դեմ պայքարի մեթոդների մշակում և ընդունում։ 
  • տարբեր երկրների  մասնակիցների միջև համագործակցության զարգացում:

Ծրագրի աշխատանքային լեզուն ռուսերենն է։

Ո՞վ կարող է մասնակցել

Երիտասարդական աշխատողները  և ակտիվիստները, որոնք․

  • Հետաքրքրված են ծրագրի թեմայով կամ հանդիսացել են նմանատիպ ծրագրերի մասնակից/ կազմակերպիչ։
  • Հանդիսանում են ծրագրին մասնակցող երկրի բնակիչ։
  • 18-35 տարեկան են (ըստ պայմանավորվածության տարիքային սանդղակը կրող է տատանվել)։

Ֆինանսական պայմաններ

  • Կազմակերպիչները լիովին հոգում են մասնակցի կեցության, սննդի և ապահովագրության ծախսերը։
  • Ուշադրություն՝  ճանապարհածախսը հոգում են մասնակիցները։
  • Դիմելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի հուլիսի 14-ը լրացնել հայտադիմումը և կցել համապատասխան փաստաթղթերը։