+374 60 478989

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ՀԵՏ ԱՆՑԿԱՑՐԵԼ Է ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿ ԲՆՈՒՅԹԻ ԶՐՈՒՅՑ

30 Նոյեմբերի, 2018

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ք․ Երևան                                                                                                                                                                                                                         30․11․2018


ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ՀԵՏ ԱՆՑԿԱՑՐԵԼ Է ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿ ԲՆՈՒՅԹԻ ԶՐՈՒՅՑ՝ ՀՈՐԴՈՐԵԼՈՎ ՊԱՀՊԱՆԵԼ ՀԱՄԱԿԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ԶԵՐԾ ՄՆԱԼ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻՑ

Ի պատասխան «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի 02․11․2018թ․-ի դիմումի՝ Սևան Աղաջանյանի և իր համախոհների կողմից Կազմակերպության աշխատակիցներին հետապնդելու վերաբերյալ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժինը պատասխանել է․
«Հայտնվում է, որ Ձեր 02․11․2018թ․-ի դիմումը հասցեագրված ոստիկանության Կենտրոնական բաժին, ստացվել և ուսումնասիրվել է։

Հայտնվում է, որ Ձեր դիմումով նշված փաստերի ուսումնասիրության արդյունքում իրավախախտման կամ հանցագործության հատկանիշներ չեն հայտնաբերվել։
Միաժամանակ հայտնվում է, որ քաղ․ Սևան Աղաջանյանի հետ անցկացվել է պրոֆելակտիկ բնույթի զրույց՝ հորդորվել է պահպանել համակեցության կանոնները և զերծ մնալ իրավախախտումներից»։

Հիշեցում !
2018թ-ի նոյեմբերի 2-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարել էր, որ ժամանակավորապես դադարեցնում է իր բնականոն գործունեությունը, քանի որ նկատել էր հետապնդումներ կազմակերպության աշխատակիցների հանդեպ։ Նույն օրը Աղվերան-Երևան ճանապարհահատվածի ողջ երկայնքով 2 ավտոմեքենա հետապնդել են այն ավտոմեքենային, որում գտնվել են կազմակերպության աշխատակիցները։ Աշխատակիցները ֆիքսել են իրենց հետապնդող մեքենաների և դրանցում գտնվող անձանց ինքնությունը, որը հաստատել էր անձամբ Սևան Աղաջանյանը՝ իր ֆեյսբուքյան էջում կատարելով համապատասխան գրառում: «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն կատարվածը դիտարկել էր որպես հանցագործություն, որի մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ ոստիկանության համապատասխան բաժին։