+374 60 478989

ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

25 March, 2019

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է «ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ՀԶՈՐԱՑՈՒՄ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԳԲՏԻ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ» ծրագրի համակարգողի թափուր աշխատատեղի բաց մրցույթ:  

Պաշտոնի անվանումը` Ծրագրերի համակարգող:

Անմիջական ղեկավար` Ծրագրի ղեկավար:

Սկիզբ` Ապրիլի 01, 2019թ․
ՏևողությունըՄեկ ամիս փորձաշրջանով (երկարացման հեռանկարով)

Հաստիքը՝ ամբողջ դրույք:

Աշխատանքի նկարագրություն.

  • իրականացնել ծրագրի համակարգման ամբողջական աշխատանքները.

  • համակարգել ծրագրի աշխատակազմին և ապահովել թիմային աշխատանք.

  • համակարգել և կազմել հաշվետվություններ՝ ծրագրի զարգացման, առաջընթացի, իրականացման, մոնիթորինգի և գնահատման վերաբերյալ.

  • իրականացնել համագործակցություն և ապահովել փոխադարձ կապ այլ հետաքրքրված կառույցների հետ.

  • Իրականացնել ծրագրային հրամանների կազմում։

  • Ամիսը մեկ անգամ կազմակերպել աշխատանքային ժողովներ։

  • Ընդունել ծրագրի աշխատակաիցների և/կամ փորձագետների աշխատանքը։

  • Կազմակերպել սեմինարներ, խորհրդատվություններ, քննարկումներ։

  • Իրականացնել շահառուների և մասնակիցների գնահատում և վերլուծություն։

  • Կազմել ծրագրային արձանագրությունները և հաշվետվությունները հայերեն և անգլերեն թարգմանությամբ ներկայացնել ծրագրի ղեկավարի հաստատման։

  • Կատարել ամենօրյա աշխատանքային վերահսկողություն ծրագրի աշխատողների հանդեպ։

Պահանջվող որակավորում.

  • Բարձրագույն կրթություն

  • Համակարգչային հմտություններ՝ MS Office, Internet Outlook

  • Տվյալների վերլուծության ունակություն

  • Հայերենի և  անգլերենի գերազանց իմացություն (ռուսերենի իմացությունը ցանկալի է)

  • Թիմում աշխատելու ունակություն

  • Լավ հաղորդակցման ունակություններ

  • Ստեղծագործական ջիղ

  • Պատրաստակամություն աշխատելու ըստ գործատուի պահանջների:

Հետաքրքրված անձինք պետք է իրենց ինքնակեսնագրականն (CV) ուղարկեն [email protected] հասցեին մինչև 2019 թվականի մարտի 28 -ը՝ նպատակ դաշտում նշելով «ՀԱՄԱԿԱՐԳՈՂ»: