+374 60 478989

Աութրիչ աշխատողի թափուր աշխատատեղերի բաց մրցույթ

20 Օգոստոսի, 2018

«Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպությունը հայտարարում է 5 աութրիչ աշխատողի թափուր աշխատատեղերի բաց մրցույթ «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանի ՏՍՏ և ԼԳԲՏԻ անձանց շրջանում» ծրագրի շրջանակներում:

Տևողությունը`                                               1 տարի՝ 1 ամիս փորձաշրջանով

Աշխատավայրը`                                            Հայաստան, ՀՀ 8 մարզեր՝ Արագածոտն,   Արարատ,

                                                                            Արմավիր, Գեղարքունիք, Կոտայք, Սյունիք, Վայոց ձոր և  

                                                                            Տավուշ

Պաշտոնը`                                                        Աութրիչ աշխատող

Աշխատանքի սկիզբը`                                   01.10.2018թ.

Հաշվետու է                                                      Ծրագրի համակարգողին

Դիմումների վերջնաժամկետ`                    21.09.2018թ.

Պաշտոնի նկարագիր՝

Այս պաշտոնի հիմնական գործառույթները ներառում են բայց չեն սահմանափակվում հետևյալով` շահառուների հայտնաբերում, ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում և լնդային տրանսուդատի հետազոտության իրականացում, գործավարություն, հանդիպումների և սեմինարների կազմակերպում:

Պարտականություններ՝

  1. Իրականացնել աութրիչ աշխատանք ՀՀ 8 մարզերում:
  2. Կատարել մարզային այցեր և հայտնաբերել հավանական շահառուներին։
  3. Շահառուներին տրամադրել տեղեկատվություն կամավոր խորհրդատվության և հետազոտության ծառայությունների վերաբերյալ։
  4. Իրականացնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ լնդային տրանսուդատի կամավոր խորհրդատվություն և թեստավորում:
  5. Տրամադրել խորհրդատվություն անվտանգ սեռական հարաբերությունների և վարքագծի, ինչպես նաև պահպանակների և լուբրիկանտների օգտագործման վերաբերյալ:
  6. Շահառուներին տրամադրել  պահպանակներ, լուբրիկանտներ և կրթատեղեկատվական նյութեր։
  7. Կազմակերպել և իրականացնել փոխօգնության խմբեր ու հանդիպումներ շահառուների հետ:
  8. Թիրախային խմբերի հետ իրականացնել միջոցառումներ, քննարկումներ
  9. Մասնակցել աշխատակազմի հանդիպումներին, ժողովներին, ներկայացնել կազմակերպված միջոցառումների և թիրախ խմբերի հետ շփման արդյունքները:
  10. Վերադասին տրամադրել աշխատանքի մասին ամսական հաշվետվություն համաձայն պահանջների
  11. Պատվիրատուի կողմից կազմակերպված դասընթացների և այլ միջոցառումների ժամանակ ապահովել շահառուների մասնակցություն:
  12. Կատարել այլ համապատասխան պարտականություններ ըստ պատվիրատուի պահանջի:

Պահանջվող որակավորումներ`

  • Աութրիչ աշխատանքների փորձ
  • ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին գիտելիքների նվազագույն իմացության առկայությունը ցանկալի է
  • Համակարգիչ` MS Office, Internet Outlook
  • Տվյալների վերլուծության ունակություն
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը խրախուսվում է
  • Թիմում աշխատելու ունակություններ
  • Լավ հաղորդակցման ունակություններ
  • Ստեղծագործական ջիղ
  • Պատրաստակամություն աշխատելու ըստ գործատուի պահանջների

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ խնդրում ենք հաշվի առնել, որ մինչև ծրագրային աշխատանքների մեկնարկը՝ 2018 թվականի հոկտեմբերի 1-ից, ընտրված աշխատակիցները պետք է անցնեն աութրիչ աշխատանքի վերաբերյալ վերապատրաստում։

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ՝ Ցանկացողները պետք է իրենց ինքնակենսագրականները (CV) հայերեն տարբերակով ուղարկեն [email protected]  էլ. հասցեին մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 21-ը` նպատակ դաշտում նշելով «Աութրիչ» բառը: