+374 60 478989

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

10 Հուլիսի, 2019

Փորձագետի բաց մրցույթ Ռազմավարական պլանավորման համար։

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ռազմավարական պլանավորում իրականացնելու համար հայտարարում է փորձագետի բաց մրցույթ:

Պաշտոնը` ռազմավարական պլանավորման փորձագետ

Հայտարարության սկիզբը`      21.06.2019թ.
Դիմումների վերջնաժամկետ` 30.06.2019թ.

Նպատակ՝

ՆՍՀԿ թիմի, շահառու խմբերի ներկայացուցիչների և փորձագետների համատեղ աշխատանքի միջոցով մշակել և կազմել ՆՍՀԿ-ի ռազմավարությունը և ռազմավարական կարևորություն ունեցող փաստաթղթերը։

Աշխատանքի նկարագրություն՝

1. ՀԿ-ի գործունեության և փաստաթղթերի ուսումնասիրություն

2. Աշխատանքային հանդիպումներ, քննարկումներ ՆՍՀԿ թիմի հետ  

3. ՆՍՀԿ ռազմավարական պլանի մշակում
Պահանջվող որակավորումներն ու հմտությունները.

• Աշխատանքային փորձ նշված ոլորտում
• Փաստաթղթերի կազմման և մշակման հմտություններ
• Քաղաքացիական հասարակության, պետական և միջազգային կառույցների հետ աշխատանքային փորձ
• Գերազանց հաղորդակցական հմտություններ

Անգլերենի  ռուսերենի վարժ իմացությունը և համապատասխան ոլորտում բարձրագույն կրթության առկայությունը կդիտվի որպես առավելություն։

Ինչպես դիմել․
Փորձագետի թափուր պաշտոնին դիմելու համար՝ խնդրում ենք լրացնել
ՀԱՅՏԱԴԻՄուՄԸ , մինչև 2019թ.-ի հունիսի 30-ը: