+374 60 478989

Հաղորդակցության եվ հանրային կապերի մասնագետի թափուր աշխատատեղի բաց մրցույթ

29 December, 2018

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում հայտարարում է «Հաղորդակցության և հանրային կապերի մասնագետի» թափուր աշխատատեղի բաց մրցույթ:  

Հայտարարության սկիզբ՝  26․12․2018

Դիմումների վերջնաժամկետ՝ 18․01․2019

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Հանրային կապերի և հաղորդակցության մասնագետը պատասխանատու է կազմակերպության արդյունավետ հաղորդակցական ռազմավարության,  սոցիալական մեդիայում դիրքավորման ու առաջխաղացման համար։

 Պարտականություններ

  • Մշակել և իրականացնել Կազմակերպության հաղորդակցական ռազմավարության պլանը,
  • Բարձրացնել Կազմակերպության տեսանելիությունը և տարածել միջոցառումներն ու իրադարձությունները նպատակաուղղված լսարանի շրջանում՝ կիրառելով հաղորդակցության պատշաճ միջոցներ
  • Համագործակցել ՀԿ-ի աշխատակազմի հետ՝ ՀԿ-ի վեբկայքի բովանդակությունը (ngngo.net) զարգացնելու և թարմացնելու համար
  • Արդյունավետ գործածել զանազան սոցիալական ցանցերը / Facebook, Twitter/՝ դրանցում ՀԿ-ի գործուն ներկայությունը հաստատելու և ՀԿ-ի համայնքի հետ շարունակական կապ պահպանելու համար
  • Կազմել և տարածել ՀԿ-ի լրահոսը էլ.-փոստերի և այլ միջոցներով
  • Պարբերաբար թարմացնել ՀԿ-ի Facebook-ի և Twitter-ի գրառումները՝ արտացոլելու համար ՀԿ-ի ընթացիկ միջոցառումներն ու իրադարձությունները
  • Համակարգել ԶԼՄ-ների հետ հարաբերությունները, կազմել և տարածել մամուլի հաղորդագրություններ

 Պահանջվող որակավորում

  • Բարձրագույն կրթությունը Հաղորդակցության, Հանրային կապերի կամ այլ հարակից ոլորտում ցանկալի է
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
  • Գրավոր և բանավոր անգլերենի գերազանց գիտելիքներ
  • Ռուսերենի գերազանց իմացությունը ցանկալի է
  • Վեբկայքի օգտագործման և թարմացման հմտություններ
  • Ռազմավարական առաջխաղացման և հաղորդակցության ապահովման հարուստ փորձ
  • Միջանձնային, կազմակերպչական և գրավոր ու բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Ինքնուրույն և թիմում աշխատելու, տարբեր առաջադրանքներ կատարելու հմտություններ
  • Microsoft Outlook, Word, Excel, PowerPoint ծրագրերի գերազանց իմացություն

Ինչպես դիմել՝
Ցանկացողները կարող են իրենց CV/Ռեզյումեն և հեղինակային մամլո հաղորդագրության/հոդվածի մեկ օրինակ ուղարկել 
[email protected] էլ.-հասցեին՝ “Subject” հատվածում նշելով «Հաղորդակցության և հանրային կապերի մասնագետ»:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019 թվականի հունվարի 8-ը։

Միայն ընտրության առաջին փուլն  անցած անձիք կհրավիրվեն հարցազրույցի: