+374 60 478989

Հանդիպում Ֆրանսիայից ժամանած պարոն Ժան-Լուկ Ռոմերո-ՄԻշելի հետ

27 Նոյեմբերի, 2018

2018 թվականի նոյեմբերի 19-ին «Նոր Սերունդ» Մրադասիրական ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Ֆրանսիայից ժամանած պարոն Ժան-Լուկ Ռոմերո-ՄԻշելի հետ, որը հանդիսանում է ֆրանսիական ILE-DE-France առանց ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կազմակերպության հատուկ ներկայացուցիչը։

Հանդիպման ընթացքում խոսվեց 2 կազմակերպությունների գործունեության, Հայաստանում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի իրավիճակի, խոցելի խմբերի ՄԻԱՎ-ի ծառայությունների հասանելիության, ինչպես նաև վերջին շրջանում ԼԳԲՏ անձանց և նրանց հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների հանդեպ ատելության և անհանդուրժողականության աճի, դրանց պատճառների և հնարավոր լուծումների մասին։

Հանդիպման ավարտին կողմերը երկուստեք եկան փոխադարձ արդյունավետ համագործակցության համաձայնության։