+374 60 478989

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է LIFE-12-Ը

05 Նոյեմբերի, 2019

Սիրով տեղեկացնում ենք, որ մեկնարկում է LIFE-12 արտագնա տեղեկատվական հարթակը:

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Առողջության Իրավունք» ծրագրի շրջանակներում ՏՍՏ և տրանս համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպում է «Առողջության իրավունք և ՏՍՏ ու Տրանս համայնքների ներկայացուցիչների մասնակցության կարևորությունը որոշումների կայացման գործընթացում» թեմայով երկօրյա արտագնա հանդիպում:

Հանդիպման նպատակն է ՏՍՏ համայնքի ներկայացուցիչների շրջանում բարձրացնել սեռականության և առողջության իրավունքի վերաբերյալ գիտելիքների մակարդակը, նպաստել իրավագիտակցության բարձրացմանը, ծանոթացնել իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմներին, ինչպես նաև նպաստել համայնքների ներգրավվածությանը ՄԻԱՎ-ի հակազդման ազգային մարմիններում:

Ե՞րբ՝  դեկտեմբերի 5-6, 2019 թ.

Որտե՞ղ՝ Վայրի և այլ կազմակերպչական հարցերի մասին համապարփակ տեղեկատվությունը կներկայացվի ընտրված մասնակիցներին հավելյալ նամակով:

Հանդիպման աշխատանքային լեզուն հայերենն է:

Մասնակցությունն անվճար է։

Հանդիպման ընթացքում հյուրանոցում կացության, ճանապարհածախսի և սննդի ծախսերը հոգում է կազմակերպությունը:

Մանրամասների համար խնդրում ենք դիմել «Առողջության Իրավունք» ծրագրի համայնքի մոբիլիզանցող Ջոի Օսիպովին ([email protected]) կամ զանգել +374 60 478989 հեռախոսահամարին:

Կանխավ շնորհակալություն ենք հայտնում հետաքրքրվածության համար: