+374 60 478989

Նամակ ՀՀ Առողջապահության Նախարարին

20 Նոյեմբերի, 2018

2018 թվականի նոյեմբերի 7-ին Գլոբալ Հիմնադրամի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ֆինանսավորման հարցերով պորտֆոլիո մենեջեր Վալերիա Գրիշեչկինա հատուկ նամակ է հղել ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ իր մտահոգությունը հայտնելով «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի շուրջ ստեղծված դժվարին իրավիճակի և լարված աշխատանքային պայմանների վերաբերյալ, որը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ ՆՍՀԿ-ի կարևոր ներդրմանը Հայաստանում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելման ոլորտում, քանի որ կազմակերպությունը ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված ծառայություններ մատուցող, այդ թվում՝ ՄԻԱՎ-ի նկատմամբ թեստավորում իրականացնող հիմնական ու կարևոր ՀԿ-ներից է Հայաստանում, և մինչև օրս իր գործունեության մեջ ցուցաբերել է բարձր կատարողականություն։ Իր նամակում,  տիկին Գրիշեչկինա ընդգծել է նաև ապահով, հարգալից ու խաղաղ միջավայրի ապահովման կարևորությունը, որպեսզի «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հանգիստ պայմաններում կարողանա շարունակել ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված իր գործունեությունը՝ առանց բախվելու որևէ սպառնալիքի կամ մարտահրավերների։

Նախարարին ուղղված ամբողջական նամակը կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ