+374 60 478989

ՆՈՐԱՍՏԵՂԾ ՀԱՄԱՅՆՔԱՀԵՆ ՀԿ-ԵՐԻ ՀՐԱՎԵՐ

30 Հունվարի, 2019

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում իրականացնելու է Տղամարդկանց առողջության եվրասիրական կոալիցիայի (ԵԿՈՄ) կողմից մշակված EKAT գործիքի անցկացումը երկու նորաստեղծ համայնքահեն ՀԿ-երի (ՏՍՏ և Տրանս անձանց հետ աշխատող) համար։

 EKAT-ը իրենից ներկայացնում է կազմակերպության համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթերի մշակում։

Բոլոր այն համայնքահեն կազմակերպությունները, որոնք նորաստեղծ են և ցանկանում են մշակել իրենց համար ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթղթեր ԵԿՈՄ-ի փորձագետների օգնությամբ, կարող են մինչև 2019 թ․-ի փետրվարի 20-ը լրացնել հետևյալ առցանց հայտադիմումը։