+374 60 478989

Փորձագետների բաց մրցույթ ռազմավարական դատավարություն իրականացնելու համար

11 Սեպտեմբերի, 2019

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Առողջության իրավունք » ծրագրի շրջանակներում հայտարարում  է փորձագետների բաց մրցույթ՝ ռազմավարական դատավարություն իրականացնելու համար։

Աշխատանքի սկիզբը՝ հոկտեմբերի 1, 2019թ

Տևողությունը` անժամկետ

Աշխատավայրը`  Երևան

Պաշտոնը`  Ռազմավարական պլանավորման փորձագետ

Դիմումների վերջնաժամկետ` 20․09․2019թ․

Աշխատանքի նկարագիր՝

  • Համագործակցելով ծրագրի համակարգողի հետ՝ մշակել   ռազմավարական դատավարության պլան։
  • Հանդես գալ ՀՀ դատական ատյաններում։
  • Կատարել օրենսդրական վերլուծություններ։
  • Մասնակցել դատավարական ամբողջ գործընթացին։
  • Ներկայացնել ՆՍՀԿ-ի և շահառուների շահերը։

Պահանջվող որակավորումներ՝

• Իրավաբանական կրթություն և փաստաբանի որակավորում։

• Ծրագրի թիրախային խմբերի շրջանում մարդու իրավունքները խթանելու պատրաստակամություն։

• Գերազանց հաղորդակցական հմտություններ։

Ինչպես դիմել՝

Փորձագետի թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը [email protected] էլ-հասցեին` թեմայի դաշտում  նշելով «Ռազմավարական դատավարության փորձագետ»  մինչև 2019թ․-ի սեպտեմբերի 20-ը։