+374 60 478989

ԱՀԱԶԱՆԳ․ ՀԵՏԱՊՆԴՈւՄ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ

02 Նոյեմբերի, 2018

Հարգելի գործընկերներ,

Սույնով տեղեկացնում ենք, որ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ժամանակավորապես դադարեցնում է իր բնականոն գործունեությունը, քանի որ նկատել է հետապնդումներ կազմակերպության աշխատակիցների հանդեպ։

2018թ․-ի նոյեմբերի 2-ին Աղվերան-Երևան ճանապարհահատվածի ողջ երկայնքով 2 ավտոմեքենա հետապնդել են այն ավտոմեքենային, որում գտնվել են կազմակերպության աշխատակիցները։

Աշխատակիցները ֆիքսել են իրենց հետապնդող մեքենաների և դրանցում գտնվող անձանց ինքնությունը։  Ասվածը հաստատել է անձամբ Սևան Աղաջանյանը՝ իր ֆեյսբուքյան էջում կատարելով հետևյալ գրառումը․

«Մեր տեղեկություններով արդեն մի քանի մասնակից արտերկրից Հայաստանում են և մասնակցելու են ԼԳԲՏ ֆորումին, այս պահին մենք հետևում ենք նրանց»։

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն կատարվածը դիտարկում է որպես հանցագործություն, որի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանության համապատասխան բաժին։

«Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպությունը կոչ է անում զերծ մնալ բոլոր տեսակի հակաօրինական գործողություններից և անմիջապես դադարեցնել կազմակերպության հանդեպ իրականացվող հետապնդումներն ու ճնշումները։