+374 60 478989

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ ՄԱՐԴՈւ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐ ԵՎ ԱՊԱՀՈՎ ՏԱՐԱԾՔ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՎԱՐԵԼՈւ ՀԱՄԱՐ

11 Հունվարի, 2019

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ՔՀԿ ներկայացուցիչների շրջանում եռօրյա դասընթաց անցկացնելու համար հայտարարում է «Մարդու Իրավոնքներ» և «Ապահով Տարածք» թեմաներով  փորձագետների բաց մրցույթ:

Դասընթացի օրերը՝  Փետրվարի 7-9, 2019թ․

Պաշտոնը` «Մարդու Իրավունքներ» թեմայով փորձագետ

                  «Ապահով Տարածք» թեմայով փորձագետ

Հաշվետու է Ծրագրի համակարգողին։

Հայտարարության սկիզբը` 11.01.2019թ.,
Դիմումների վերջնաժամկետ` 25.01.2019թ.։

Դասընթացի նպատակն է․
ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում  «Մարդու իրավունքներ» և «Ապահով Տարածք» թեմաներով, ինչը կնպաստի հետագայում ԼԳԲՏԻ համայնքի հետ աշխատելիս գենդերային ինքնության և սեռական կողմնորոշման հետևանքով խարանի և խտրականության, ատելության խոսքի նվազեցմանը և ավելի գրագետ ու պրոֆեսիոնալ մոտեցմանը։

Աշխատանքի նկարագրություն.
• Համագործակցելով ծրագրի համակարգողի հետ՝ մշակել  «Մարդու իրավունքներ»,  «Ապահով Տարածք» թեմաներով դասընթացների մոդուլներ, որոնք պետք է օգտագործվեն դասընթացների ժամանակ:
• Մանրամասն ներկայացնել  թեմաներն իրենց բոլոր կոմպոնենտներով։

«Մարդու իրավունքներ» թեմայի բաղկացուցիչ կոմպոնենտներն են․

1.    ՄԻԵԴ (Մարդու իրավունքների եվրոպական դատարան), դիմելու ընթացակարգ,

2.    Խարան և խտրականություն,

3.    Խոշտանգումներ,

4.    Ատելության խոսք, խոսքի ազատություն։

«Ապահով տարածք» թեմայի բաղկացուցիչ կոմպոնենտներն են․

5.    Բռնարարք,

6.    Արարքներ և դրանց ցուցիչներ,

7.    Բացահայտում և արձագանք բացահայտմանը,

8.    Ինչպես ստեղծել ապահով տարածք,

• Մոդուլը պետք է ներկայացվի PowerPoint ձևաչափով, ներառի թեմայի վերաբերյալ տեսական գիտելիքների և գործնական աշխատանքների բաժիններ:

Պահանջվող որակավորումներն ու հմտությունները.
• Աշխատանքային փորձ «Մարդու Իրավունքներ»,  «Ապահով տարածք»  թեմաների ոլորտներում։
• Ծրագրի թիրախային խմբերի շրջանում մարդու իրավունքները խթանելու պատրաստակամություն։
• Խոցելի խմբերի, մասնավորապես ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության խնդիրների վերաբերյալ խորը իմացություն։
• Քաղաքացիական հասարակության, պետական և միջազգային կառույցների հետ աշխատանքային փորձ։
• Գերազանց հաղորդակցական հմտություններ։

Ինչպես դիմել․

Փորձագետների թափուր պաշտոնին դիմելու համար խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը [email protected] էլ-հասցեին` թեմայի դաշտում նշելով համապատասխան փորձագետի պաշտոնը մինչև 2019թ.-ի հունվարի 25-ը: