+374 60 478989

Օրենսդրական վերլուծության փորձագետի բաց մրցույթ

08 Մայիսի, 2019

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում հայտարարում է «Քաղհասարակության կառույցների (ՔՀԿ) ֆինանսավորման աղբյուրները կարգավորող ազգային օրենսդրության վերլուծություն» իրականացնող փորձագետի բաց մրցույթ:

Տևողությունը`

Սկիզբը՝ պայմանագրային

Ավարտը՝ աշխատանքները պետք է ավարտված լինեն մինչև 2019 թվականի օգոստոսի 15

Աշխատավայրը` ՀՀ, ք․ Երևան

Պաշտոնը`  «Քաղհասարակության կառույցնիերի (ՔՀԿ) ֆինանսավորման աղբյուրները կարգավորող ազգային օրենսդրության վերլուծություն» իրականացնող փորձագետ

Հաշվետու է՝ Ծրագրի ղեկավարին

Հայտարարության սկիզբը` 30.04.2019թ.
Դիմումների վերջնաժամկետ` 22.05.2019թ.

Փորձագետը պատասխանատու է «Քաղհասարակության կառույցնիերի (ՔՀԿ) ֆինանսավորման աղբյուրները կարգավորող ազգային օրենսդրության վերլուծություն»  իրականացնելու և համապատասխան զեկույց կազմելու համար:

Աշխատանքի նկարագրություն.
• Համագործակցելով ծրագրի համակարգողի և միջազգային փորձագետի հետ՝ իրականացնել «Քաղհասարակության կառույցների (ՔՀԿ) ֆինանսավորման աղբյուրները կարգավորող ազգային օրենսդրության վերլուծություն»
• Վերլուծության ավարտից հետո կազմել համապատասխան զեկույց՝ իր առաջարկներով

• Անհրաժեշտության դեպքում ներկայացնել զեկույցը տարբեր միջոցառումների ժամանակ։

 Պահանջվող որակավորումներ.
• Օրենսդրական և ֆինանսական վերլուծություն իրականացնելու փորձ

• Զեկույց կազմելու փորձ
• Հայերենի և ռուսերենի կամ անգլերենի գերազանց իմացություն

Ինչպես դիմել․
«Քաղհասարակության կառույցների (ՔՀԿ) ֆինանսավորման աղբյուրները կարգավորող ազգային օրենսդրության վերլուծություն» իրականացնող փորձագետի բաց մրցույթին  դիմելու համար խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը [email protected] էլ-հասցեին` նշելով թեման «Օրենսդրական վերլուծության փորձագետ» մինչև 2019թ.-ի մայիսի 22-ը:

 

«Առողջության իրավունք» ծրագիրը ֆինանսավորվում է «Տղամարդկանց առղջության եվրասիական կոալիցիայի» (ECOM) կողմից, ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի, մալարիայի և տուբերկուլոզի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ֆոնդերից