+374 60 478989

Լավագույն իրավապաշտպան ՀԿ մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամակցության հրավեր

26 Ապրիլի, 2019

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց հրավիրում է «Lավագույն իրավապաշտպան ՀԿ» մրցանակաբաշխության հանձնաժողովին անդամակցելու։

Դիմումների վերջնաժամկետ` 01.05.2019թ.

Հանձնաժողովի անդամների գործառույթները․
• Մշակել լավագույն իրավապաշտպան ՀԿ ընտրման մեխանիզմ։ 

• Ամփոփել մրցույթի արդյունքները։

• Հրապարակել և պարգևատրել ընտրված իրավապաշտպան ՀԿ-ին։

Հանձնաժողովը անկախ մարմին է, և անդամակցությունը կրում է կամավոր բնույթ։

Ինչպես դիմել
անդամակցության դիմելու համար խնդրում ենք ուղարկել
ինքնակենսագրականը 
[email protected] էլ․ հասցեին` թեմայի դաշտում  նշելով
ԼԱՎԱԳՈՒՅՆ  ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ, մինչև 2019թ.-ի մայիսի 1-ը: