+374 60 478989

Անցկացվեց ECAT գործիքը երկու նորաստեղծ համայնքահեն ՀԿ-երի համար

02 Ապրիլի, 2019

2019թ․-ի մարտի 28-ին և 29-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում իրականացրեց Տղամարդկանց առողջության եվրասիրական կոալիցիայի (ԵԿՈՄ) կողմից մշակված ECAT գործիքի անցկացումը երկու նորաստեղծ համայնքահեն ՀԿ-երի (ՏՍՏ և Տրանս անձանց հետ աշխատող) համար։

ECAT-ը գործիք է, որի միջոցով կարելի է պատկերացում կազմել կազմակերպության ներուժի, ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների մասին։

ECAT-ը գործիքը անցկացվեց նախապես ընտրված երկու ՀԿ-երի համար՝ «Գողթի երիտասարդական միություն» ՀԿ, «Քալրֆուլ հաուս» սոցիալ-մշակութային իրավապաշտպան ՀԿ։

Փորձագետներն էին Սերգեյ Գաբրիելյանը և Արման Սահակյանը։