+374 60 478989

Փորձագետների բաց մրցույթ

17 September, 2019

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ԶԼՄ ներկայացուցիչների շրջանում դասընթաց իրականացնելու համար հայտարարում է
փորձագետների բաց մրցույթ:
Անցկացման օրը՝  հոկտեմբերի 3-5, 2019թ․

Պաշտոնը`

Ատելության խոսք, խոսքի ազատություն թեմայով փորձագետ

Խարան և խտրականություն թեմայով փորձագետ

Դատական համակարգի մշտադիտարկում թեմայով փորձագետ

Հայտարարության սկիզբը` 16.09․2019թ.
Դիմումների վերջնաժամկետ`22.09.2019թ.
Դասընթացի նպատակն է․
Ոչ ֆորմալ կրթության միջոցով հզորացնել ԶԼՄ ներկայացուցիչների կարողությունները ատելության խոսքի կանխարգելման, դատական համակարգի մշտադիտարկման ոլորտներում, զարգացնել ավելի զգայուն և պրոֆեսիոնալ մոտեցում խոցելի խմբերի հիմնահարցերի լուսաբանման հարցում։

Աշխատանքի նկարագրություն.
* Վարել դասընթաց նշված թեմայով/ներով։
* պատրաստել դասընթացի թեմային/ներին համապատասխան շնորհանդես, նախապես այն քննարկելով ծրագրի համակարգողի հետ։

*Ներկայացնել գրավոր հաշվետվություն դասընթացի վերաբերյալ ըստ համակարգողի պահանջի։

Պահանջվող որակավորումներն ու հմտությունները.
• Աշխատանքային փորձ նշված ոլորտում/ներում
• Դասընթաց վարելու հմտություններ
• Խոցելի խմբերի նկատմամբ հանդուրժողական և ոչ խտրական մոտեցում
• Գերազանց հաղորդակցական հմտություններ
Անգլերենի և ռուսերենի վարժ իմացությունը, համապատասխան ոլորտում բարձրագույն կրթության առկայությունը կդիտվի որպես առավելություն

Ինչպես դիմել․

փորձագետների թափուր պաշտոնին դիմելու համար խնդրում ենք ուղարկել
ինքնակենսագրականը
 [email protected] էլ-հասցեին, թեմայի դաշտում՝ նշելով
համապատասխան թեմայով՝ օր․ «Մարդու իրավունքների փորձագետ», մինչև 2019թ.-ի սեպտմեբերի 22-ը:

Հարցերի դեպքում կարող եք գրել վերը նշված էլ-հասցեին կամ զանգել 060 478989 հեռախոսահամարով։

Դասընթացը կազմակերպվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։