+374 60 478989

Փորձագետների բաց մրցույթ

26 Ապրիլի, 2018

Փորձագետների բաց մրցույթ «Մարդու իրավունքներ», «Խտրականության արգելք» և «Խոսքի ազատություն. ատելության խոսք»  թեմաներով  դասընթացի համար

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «ԼԳԲՏԻ անձանց իրավունքների խթանում հայաստանյան հասարակությունում» ծրագրի շրջանակներում ՔԿՀ ներկայացուցիչների շրջանում դասընթաց անցկացնելու համար հայտարարում է «Մարդու իրավունքներ», «Խտրականության արգելք» և «Խոսքի ազատություն. ատելության խոսք» թեմաներով  փորձագետների բաց մրցույթ:

Տևողությունը` մայիսի 23-25, 2018թ․

Աշխատավայրը` հավելյալ նամակով կտեղեկացվի

Պաշտոնը` «Մարդու իրավունքներ» թեմայով փորձագետ

                   «Խտրականության արգելք» թեմայով փորձագետ

                  «Խոսքի ազատություն. ատելության խոսք» թեմայով փորձագետ

Հաշվետու է Ծրագրի ղեկավարին

Հայտարարության սկիզբը` 26.04.2018թ.
Դիմումների վերջնաժամկետ` 10.05.2018թ.

Փորձագետները պատասխանատու են «Մարդու իրավունքներ», «Խտրականության արգելք» և «Խոսքի ազատություն. ատելության խոսք» թեմաներով դասընթաց իրականացնելու համար:

Դասընթացի նպատակն է․
ՔԿՀ ներկայացուցիչների կարողությունների զարգացում «Մարդու իրավունքներ», «Խտրականության արգելք» և «Խոսքի ազատություն. ատելության խոսք»  թեմաներով, ինչը կնպաստի հետագայում ԼԳԲՏ+ համայնքի հետ աշխատելիս գենդերային ինքնության և սեռական կողմնորոշման հետևանքով խարանի և խտրականության, ՀՀ ՔԿՀ-ներում առկա ատելության խոսքի նվազեցմանը և ավելի պրոֆեսիոնալ մոտեցմանը։

Աշխատանքի նկարագրություն.
• Համագործակցելով ծրագրի համակարգողի հետ՝ մշակել «Մարդու իրավունքներ», «Խտրականության արգելք» և «Խոսքի ազատություն. ատելության խոսք» թեմաներով դասընթացի մոդուլ, որը պետք է օգտագործվի դասընթացի ժամանակ:
• Մանրամասն ներկայացնել  «Մարդու իրավունքներ», «Խտրականության արգելք» և «Խոսքի ազատություն. ատելության խոսք» թեմաներն իր բոլոր կոմպոնենտներով։
• Մոդուլը պետք է ներկայացվի PowerPoint ձևաչափով, ներառի թեմայի վերաբերյալ տեսական գիտելիքների և գործնական աշխատանքների բաժիններ:

 
Պահանջվող որակավորումներ.
• Աշխատանքային փորձ է «Մարդու իրավունքներ», «Խտրականության արգելք» և «Խոսքի ազատություն. ատելության խոսք»  թեմաների ոլորտում
• Ծրագրի թիրախային խմբերի շրջանում մարդու իրավունքները խթանելու պատրաստակամություն
• Խոցելի խմբերի, մասնավորապես ԼԳԲՏ+ անձանց իրավունքների պաշտպանության խնդիրների վերաբերյալ խորը իմացություն,
• Քաղաքացիական հասարակության, պետական և միջազգային կառույցների հետ աշխատանքային փորձ
• Գերազանց հաղորդակցական հմտություններ

Ինչպես դիմել․
«Մարդու իրավունքներ», «Խտրականության արգելք» և «Խոսքի ազատություն. ատելության խոսք» փորձագետների թափուր պաշտոնին դիմելու համար խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը [email protected] էլ-հասցեին` նշելով թեման/թեմաները, որոնք ցանկանում եք ներկայացնել և գրանցվել ՆՍՀԿ փորձագետների 
տվյալների բազայում մինչև 2018թ.-ի մայիսի 10-ը: