+374 60 478989

ՓՈՐՁԱԳԵՏԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

15 August, 2019

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է ՀՀ ՄՀՀ-ում խոցելի խմբերի ներկայացուցիչների ներգրավմանն ուղղված աշխատանքների կատարման համար փորձագետի բաց մրցույթ:

Սկիզբը՝ պայմանագրային

Ավարտը՝  աշխատանքները պետք է ավարտված լինեն մինչև 2019 թվականի սեպտեմբերի 15-ը

Աշխատավայրը` ՀՀ, ք․ Երևան

Պաշտոնը`  ՀՀ ՄՀՀ-ում խոցելի խմբերի ներկայացուցիչների ներգրավմանն ուղղված աշխատանքների կատարման համար փորձագետ

Ակնկալվող արդյունքը՝ ՀՀ ՄՀՀ-ում խոցելի համայնքների ներգրավման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում և շահերի պաշտպանություն տվյալ փաստաթղթերի հիման վրա։

Գործընթացի նպատակը՝ խոցելի համայնքների ներկայացուցիչների, մասնավորապես ՏՍՏ և տրանս անձանց ներգրավում ՄՀՀ-ում:

Հաշվետու է՝ Ծրագրի ղեկավարին

Աշխատանքի ընթացքում նախատեսվում է համագործակցություն միզազգային փորձագետի հետ։

Հայտարարության սկիզբը` 14․08․2019

Դիմումների վերջնաժամկետ` 16.08.2019

Դիմելու համար՝ խնդրում ենք աշխատանքի մեթոդաբանությունը և ինքնակենսագրականն ուղարկել [email protected] էլ հասցեին մինչև 2019 թվականի օգոստոսի 16-ը։

Փաստաթղթերի փաթեթը,  որոնք  պետք է մշակվեն միջազգային և տեղական փորձագետի միջև համատեղ  աշխատանքի արդյունքում՝  

  1. Հայաստանի ՄՀՀ-ում խոցելի խմբերի ներգրավման կարգը։
  2. Վերահսկող մարմնի կողմնորոշիչ կարգը՝ ընտրությունների արտաքին վերահսկողության իրականացման համար
  3. Գուգլ ձևաչափերի մշակում տվյալների հավաքագրման համար, թեկնածությունների առաջադրման, քվեարկության համար և այլն։

Փորձագետի պարտականությունները՝

1.Հստակ պարզել, թե Հայաստանում ո՞ր խմբերն են դասվում խոցելի խմբերի շարքին և ներկայացնել դա հաստատող փաստաթղթերը։

· Պարզել և ներկայացնել ՀՀ ՄՀՀ-ում խոցելի խմբերի ներկայացուցվածության ներկայիս վիճակը՝

  • Ո՞ր խմբերն ունեն ներկայացուցչություն և ո՞ւմ կողմից են ներկայացված
  • Խմբերը ունե՞ն պաշտոնական հիմնավորում ՄՀՀ-ում ներգրավվելու համար (գոյությո՞ւն ունեն որոշակի կանոններ, ընթացակարգեր, այլ փաստաթղթեր սրա վերաբերյալ)
  1. Հավաքագրել ՄՀՀ-ի աշխատանքի կազմակերպման իրավական նորմատիվ ակտերը՝ օրենսդրական ակտ, որի հիման վրա գործում է ՄՀՀ-ն, ՄՀՀ-ի աշխատանքի մասին դրույթները (կանոնադրություն կամ այլ փաստաթուղթ)
  2. Պարզել և ներկայացնել ՄՀՀ-ի ներկայիս հստակ կազմը, ներկայացնել կազմը հաստատող փաստաթուղթը։
  3. Հավաքել և ներկայացնել այն ազգային օրենսդրական փաստաթղթերը, որոնք սահմանում կամ առաջարկում են ՄՀՀ-ում համայնքների ներգրավվածությունը։ Ուսումնասիրել, ներկայացնել տվյալ փաստաթղթերից անհրաժեշտ հատվածները՝ ռուսերեն կամ անգլերեն
  4. Պարզել և ներկայացնել, որ հաստատությունն է պատասխանատու ՄՀՀ-ի աշխատանքի նորմատիվ կարգավորման համար։
  5. Գնահատել և ներկայացնել եզրակացություն, թե որքանով է ՄՀՀ-ն քաղաքականապես պատրաստ խոցելի խմբերի ներգրավմանը իր կազմում և ինչ ոչ-ֆորմալ պատնեշներ կարող են ծագել։
  6. Իրականացնել համայնքի քարտեզագրում՝ ի՞նչ կազմակերպություններ, ոչ ֆորմալ խմբեր են զբաղվում համայնքի հարցերով, ինչ առաջնորդներ ունի համայնքը/ները։
  7. Միջազգային փորձագետի հետ համատեղ մշակել ՄՀՀ-ում խոցելի խմբերի ներկայացուցչության օպտիմալ մեթոդը, կարգը։
  8. Ներկայացնել թե ՀՀ ո՞ր նորմատիվ իրավական ակտերի մեջ է անհրաժեշտ իրականացնել փոփոխություններ՝ ՄՀՀ-ում խոցելի խմբերի ներկայացուցչությունը լիովին լեգիտիմ դարձնելու համար։
  9. Մշակված փաթեթի վերաբերյալ տալ եզրակացություն, թե արդյոք համապատասխանում է այն համայնքի շահերին։
  10. Համեմատել մշակված փաստաթղթերի համապատասխանությունը ՀՀ իրավաան ակտերի հետ։
  11. Աշխատանքի ընթացքում պահպանել հաղորդակցությունը միջազգային փորձագետի հետ՝ անգլերենով կամ ռուսերենով։
  12. Այլ գործողություններ, որոնք կարող են առաջանալ միջազգային փորձագետի հետ համատեղ աշխատանքի ընթացքում։
  13. Կազմված փաստաթղթերի հիման վրա կազմել և իրականացնել շահերի պաշտպանության պլան։