+374 60 478989

Մենք և մեր իրավունքները

11 Սեպտեմբերի, 2019

2019թ․-ի օգոստոսի 14-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ում ՆՍՀԿ իրավաբան Շուշան Խնկոյանի և ԼԳԲՏԻ անձանց ու համախոհների միջև տեղի ունեցավ «Մենք և մեր իրավունքները» թեմայով քննարկում-դասընթաց։ 

Հանդիպման ընթացքում Շուշան Խնկոյանը ներկայացրեց  իրավունք հասկացությունը,  ԼԳԲՏԻ անձանց  իրավունքներն ու պարտականությունները իրավապահ մարմինների  հետ առնչվելիս, ինչպես պաշտապանել սեփական իրավունքները վիրավորանքի, զրպարտության դեպքում և տվեց սպառիչ պատասխաններ դասընթացի ժամանակ հնչեցրած բոլոր հարցերին։ Դասընթացը ուղեկցվեց բուռն քննարկումներով, հարց ու պատասխանով և  ակտիվ բանավեճերով։

Դասընթացի նպատակն էր տրամադրել խորացված գիտելիքներ մասնակիցների իրավունքների վերաբերյալ, տեղեկացնել թե երբ են օրինապահ մարմինները խախտում իրենց իրավունքները և ինչպես կարելի է դրանք պաշտպանել։