+374 60 478989

Հանդիպում Առողջապահության Նախարարության հետ

03 Օգոստոսի, 2018

Առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանի առաջարկով 2018թ.-ի հուլիսի 31-ին տեղի ունեցավ հանդիպում _Նոր Սերունդ| Մարդասիրական Հասարակական Կազմակերպության հետ:

Հանդիպման ընթացքում _Նոր Սերունդ| Մարդասիրական ՀԿ ներկայացուցիչները որպես խնդիր առաջ քաշեցին ՀՀ  Առողջապահության նախարարի հրամանում փոփոխություններ կատարելու հարցը:

Մասնավորապես, ՀՀ  Առողջապահության նախարարի 2013թ.-ի փետրվարի 7-ի N 06 հրամանով հաստատված «Դոնորության համար հակացուցումների ցանկը հաստատելու մասին| ՀՀ Առողջապահության նախարարի հրամանի 2-րդ հավելվածի 1-ին հոդվածի 15-րդ կետի ա) ենթակետի համաձայն, բացի դոնացիան բացառող մշտական հակացուցումներից, արյունատվության բացառման համար հիմք են հանդիսանում նաև հետևյալ ռիսկային խմբերին պատկանող անձինք. արվամոլները:

 

Հրամանում առկա է նաև տերմինալոգիայի խնդիր, քանզի «արվամոլ» բառը վիրավորական արտահայություն է և պետք է փոխարինվի  «նույնասեռական անձ» արտահայտությունով:

 

Նախարարության ներկայացուցիչների կողմից հավանության արժանացավ ՀՀ  Առողջապահության նախարարի հրամանում փոփոխություններ կատարելու առաջարկը՝ տերմինալոգիայի և նույնասեռական անձանց մշտական հակացուցումների ցանկից հանելու մասով: Կողմերը պայմանավորվեցին ամբողջական փաթեթը կազմելուց հետո, այն ներկայացնել Կառավարությանը:

 

Քննարկվեց նաև «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից մշակվող «Սեռափոխության և գենդերային ինքնության իրավական ճանաչման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախարարության աշխատակիցները ցանկություն հայտնեցին մշակված նախագծին առավել մանրամասն ծանոթանալուց հետո կրկին անդրադառնալ դրա վերաբերյալ քննարկմանը:

Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում և ձեռք բերվեց նմանատիպ հանդիպումների շարունակականությունն ապահովելու համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետությունում բոլորի հավասարությունն ապահովելու և խտրականության ենթարկվելու ռիսկերը նվազեցնելու նպատակով: