+374 60 478989

Երևան քաղաքի աութրիչ աշխատողի թափուր աշխատատեղի բաց մրցույթ

14 Մայիսի, 2018

«Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպությունը հայտարարում է աութրիչ աշխատողի թափուր աշխատատեղի բաց մրցույթ «ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելումն ու տեղեկացվածության մակարդակի բարձրացումը ՏՍՏ-ների և Տրանս* անձանց շրջանում Շիրակի, Լոռու մարզերում և Երևան քաղաքում» ծրագրի շրջանակներում:


Տևողությունը` 1 ամիս (փորձնական)` երկարացման հնարավորությունով
Աշխատավայրը` Հայաստան, ք. Երևան

Պաշտոնը` Աութրիչ աշխատող
Սկիզբը` 01.06.2018թ.
Հաշվետու է Ծրագրի համակարգողին
Դիմումների վերջնաժամկետ` 25.05.2018թ.

Պաշտոնը՝
Այս պաշտոնի հիմնական գործառույթները ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալով` շահառուների հայտնաբերում, առաջնային խորհրդատվության տրամադրում շահառուներին, գործավարություն, հանդիպումների և սեմինարների կազմակերպում:

Պարտականություններ՝
1. Հայտնաբերել հավանական շահառուներին
2. Տրամադրել խորհրդատվություն անվտանգ սեռական հարաբերությունների և վարքագծի, ինչպես նաև պահպանակների և քսանյութերի օգտագործման վերաբերյալ:
3. Շահառուներին տրամադրել պահպանակներ, լուբրիկանտներ և կրթատեղեկատվական նյութեր։ Կազմակերպել և իրականացնել փոխօգնության խմբեր ու հանդիպումներ շահառուների հետ:
4. Շահառուներին տրամադրել տեղեկատվություն կամավոր խորհրդատվության և հետազոտության ծառայությունների վերաբերյալ, ուղղորդել օգտվելու ԿԽՀ ծառայություններից, անհրաժեշտության դեպքում ուղեկցել:
5. Իրականացնել աութրիչ աշխատանք մարդաշատ վայրերում:
6. Թիրախային խմբերի հետ իրականացնել միջոցառումներ, քննարկումներ
7. Մասնակցել աշխատակազմի հանդիպումներին, ժողովներին, ներկայացնել կազմակերպված միջոցառումների և թիրախ խմբերի հետ շփման արդյունքները:
8. Վերադասին տրամադրել աշխատանքի մասին ամսական հաշվետվություն համաձայն պահանջների
9. Պատվիրատուի կողմից կազմակերպված դասընթացների և այլ միջոցառումների ժամանակ ապահովել շահառուների մասնակցություն:
10. Պահպանել շահառուի և նրա հետ տարված աշխատանքի, կատարված աշխատանքների հաշվետվությունների, այդ թվում շահառուներին բաժանված պարագաների և նյութերի քանակի մասին գաղտնիությունը:
11. Իրականացնել տեղային այցեր և մշտադիտարկումներ համաձայն Պատվիրատուի հրամանի:
12. Պատվիրատուի հրահանգներին և ներքին կանոնակարգին համապատասխան իր աշխատանքը կատարել անձամբ, պատշաճ, ազնվորեն և բարեխիղճ՝ համաձայնեցված աշխատաժամանակի ընթացքում:
13. Պատվիրատուի պահանջով վերջինիս տրամադրել մատուցվող ծառայությունների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:
14. Կատարել այլ համապատասխան պարտականություններ ըստ պահանջի:


Պահանջվող որակավորում`
• Աութրիչ աշխատանքների փորձ
• ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին գիտելիքների նվազագույն իմացության առկայությունը ցանկալի է
• Համակարգիչ` MS Office, Internet Outlook
• Տվյալների վերլուծության ունակություն
• Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը խրախուսվում է
• Թիմում աշխատելու ունակություններ
• Լավ հաղորդակցման ունակություններ
• Ստեղծագործական ջիղ
• Պատրաստակամություն աշխատելու ըստ գործատուի պահանջների

Ցանկացողները պետք է իրենց ինքնակենսագրականները հայերեն տարբերակով ուղարկեն [email protected] էլ. հասցեին մինչև 2018թ.-ի մայիսի 25-ը` նպատակ դաշտում նշելով «Աութրիչ-Երևան» բառերը: