+374 60 478989

Հերթական անգամ խոչընդոտվել է Դիտորդների խմբի աշխատանքը

07 August, 2018

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամները 2018թ. հունիսի 6-ին ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ ցանկացել են հանդիպել կալանավորված անձ Արթուր Վարդանյանին:

Քրեակատարողական հիմնարկի պետը, սակայն, չի թույլատրել հանդիպել նշված կալանավորված անձին՝ պատճառաբանելով, որ քննիչի կողմից առկա է տեսակցությունների արգելանքի որոշում:

Խմբի աշխատանքները խոչընդոտելու վերաբերյալ Խումբը 2018 թվականի հունիսի 18-ին ընթացիկ հաշվետվություն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին:

Մանրամասն ԱՅՍՏԵՂ