+374 60 478989

Դիտորդների խմբի պատասխան պարզաբանումը՝ ՀՀ արդարադատության նախարարության տարածած հայտարարության վերաբերյալ

07 August, 2018

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (այսուհետ՝ Խմբի) անդամ Զարուհի Հովհաննիսյանը, սույն թվականի հուլիսի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ազատազրկված կանանց իրավունքներին, հայտարարել է, որ «Աբովյան» ՔԿՀ-ում կալանքի տակ է գտնվում 4 անչափահաս երեխայի մայր, այն դեպքում, երբ օրենքով կալանքը չպետք է իրականացվեր: 

Այս հարցի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը 2018 թվականի հուլիսի 26-ին գրությամբ դիմել է Դիտորդների խմբին, միևնույն ժամանակ հուլիսի 27-ին պաշտոնական հայտարարություն է տարածել առ այն, որ նշված հայտարարությամբ Խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը խախտել է Խմբի կողմից հասարակական վերահսկողություն իրականացնելու Կարգը (սահմանված ՀՀ Արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի թիվ ՔՀ-66-Ն հրամանով):

ՀՀ արդարադատության նախարարության դիրքորոշմամբ՝ Կարգի համաձայն, Դիտորդների խմբի կողմից հասարակական վերահսկողության արդյունքում հայտնի դարձած տեղեկությունները, որոնք ամփոփվում և պարտադիր ներկայացվում են ՀՀ արդարադատության նախարարությանը, միաժամանակ կարող են տրամադրվել նաև հասարակությանը՝ բացառապես ՀՀ ԱՆ-ի կողմից հաշվետվությունների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալուց հետո:

Մանրամասն ԱՅՍՏԵՂ