+374 60 478989

discussion of law draft on Legal Gender Recognition and Gender Affirming Procedures was held

28 December, 2019

2019 թվականի դեկտեմբերի 27-ին Երևանում տեղի ունեցավ Գենդերային ինքնության իրավական ճանաչման մասին օրենքի նախագծի քննարկումը «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ աշխատակազմի, աութրիչ աշխատողների և համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։

ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը հանդիպման մասնաիցներին հակիրճ ներկայացրեց օրենքի նախագիծը, ինչին հետևեց ակտիվ քննարկում և հարցուպատասխան։ Արդյունքում  բոլոր հնչած կարծիքները, դիտարկումները և առաջարկները հաշվի կառնվեն նախագիծը վերջնականացնելիս։ Նախագծի վերջնական տարբերակը կուղարկվի բոլոր շահագրգիռ կողմերին և որոշում կայացնող կառույցներին։

Հանդիպումը կազմակերպվել էր «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից «Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Տղամարդկանց առողջության եվրասիական կոալիցիայի (ԵԿՈՄ) կողմից, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ֆոնդերից։