PrEp-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄՐՑՈՒՅԹ

 

Animation Software Tool for Businesses | Vyond

 

15 Հունվարի, 2021

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է PrEp-ի վերաբերյալ տեսահոլովակի նկարահանման, սցենարի կազմման աշխատանքի մրցույթ։

 

 Պաշտոն – Տեսահոլովակի նկարահանման ծառայություններ իրականացնող

 Հոլովակի տեվողությունը – 3-4 րոպե

 Վայրը – Երևան, Հայաստան

  Աշխատանքի նկարագրություն

Համագործակցելով ծրագրի աշխատակազմի հետ՝

— գրել հոլովակի սցենար,

— մշակել վիդեո-գաղափարները՝ ներառյալ դրանց տեքստը,

— անհրաժեշտության դեպքում իրականացնել հարցազրույցներ համապատասխան փորձագետների և մասնագետների հետ,

— պատրաստել անիմացիա, ինֆոգրաֆիկա հոլովակի մի հատվածի համար,

— իրականացնել նկարահանումներ,

— ընտրել դերասաններին և նրանց գործողությունները համապատասխանեցնել սյուժետին,

— կազմակերպել մոնտաժը,

— խմբագրումներից և կազմակերպության նկատառումներով շտկումներից հետո կազմակերպությանը հանձնել պատրաստի հոլովակներ։

 

 Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Աշխատանքային փորձ սցենար գրելու, ֆիլմ/հոլովակներ նկարահանելու և խմբագրումներ կատարելու ոլորտներում։
  • Մանրուքների հանդեպ ուշադիր լինելու ունակություն,
  • Ստեղծագործական մտածողություն, մտքերն իրագործելու և տեղ հասցնելու կարողություն,
  • Ստեղծագործական արտադրանքը մանրակրիտ հղկելու պատրաստակամություն,
  • Անգլերեն ենթագրերի ապահովումը կդիտվի որպես առավելություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Հաղորդակցման հմտություններ։

 

 Աշխատավարձը – Պայմանագրային

 

Դիմելու ընթացակարգը —  Դիմել կարող եք որպես անհատ, ինչպես նաև ստեղծագործական խմբով՝ վերոնշյալ ծառայություններից մեկը կամ մի քանիսն իրականացնելու համար։ Խրախուսելի է ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների դիմումը։

 

Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2021 թ.-ի Հունվարի 21-ը «Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը և հակիրճ նկարագիրը» դաշտում ընտրելով «PrEp-ի վերաբերյալ տեսահոլովակի նկարահանման աշխատանքներ իրականացնող մասնագետ»: