«Հակախտրականություն» թեմայով դասընթաց, Erasmus+ ծրագրի վերաբերյալ

Սիրով տեղեկացնում ենք, որ 2017թ.-ի, հեկտեմբերի 25-ին, ժամը 17:00-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ գրասենյակում կազմակերպվում է դասընթաց Erasmus+ ծրագրի, ոչ ֆորմալ կրթության վերաբերյալ «Հակախտրականություն» թեմայով:

Դասընթացի ընթացքում կներկայացվի Erasmus+ ծրագիրը, ոչ ֆորմալ կրթության տեսակներն ու մեթոդները, կքննարկվի հակախտրականություն թեման, խտրականության տեսակներն ու լուծման հնարավոր ուղիները ոչ ֆորմալ,  ազատ և անկաշկանդ մթնոլորտում՝ հետաքրքիր խաղերի և քննարկումների տեսքով:

Դասընթացը կվարի Լեհաստանի Գդանսկ քաղաքում «Ճանապարհորդություն դեպի ըմբռնում և ընդունում» Erasmus+ ծրագրի շրջանակներում դասընթացավարների վերապատրաստում անցած ՀԿ աշխատակից Ալինա Միրզոյանը:

Մասնակցության համար խնդրում ենք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ: