Entries by Artyom Movsesyan

«Եկեք խոսենք» վստահության ակումբի առաջին հանդիպումը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ գրասենյակում

2017թ.-ի դեկտեմբերի 7-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ «Եկեք խոսենք» վստահության ակումբի առաջին հանդիպումը: Հանդիպման նպատակն էր հոգեբանափիլիսոփայական հարցերի, զրույցների, վստահության և անկեղծ մթնոլորտի միջոցով մասնակիցների միջև ջերմ, անկեղծ հարաբերությունների կառուցումը, ինքնա և կողքինի էության ճանաչումն ու հետագա հնարավոր համագործակցության հիմնադրումը։ Միջոցառման սկզբում վարող Արեգ Միրզոյանը մասնակիցների հետ անցկացրեց փոքրիկ մեդիտացիա, որից հետո քննարկվեցին […]

Հանդիպում-քննարկում նվիրված ՁԻԱՀ-ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱՆ

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն  կազմակերպել էր հանդիպում-քննարկում տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։  Բացման խոսքով հանդես եկավ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ՝ Սերգեյ Գաբրիելյանը, որը հակիրճ ներկայացրեց ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը։ Բացման խոսքը շարունակեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, որը նույնպես ներկայացրեց Հայաստանում գոյություն ունեցող ԼԳԲՏԻ […]

ԼԱՅՖ-3 Արտագնա տեղեկատվական հարթակ ՏՍՏ և Տրանս* համայնքների ներկայացուցիչների համար

Արդեն երրորդ անգամ տեղի ունեցավ ԼԱՅՖ արտագնա տեղեկատվական հարթակը: Այս անգամ ևս այն կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Առողջության Իրավունք» ծրագրի շրջանակներում ՏՍՏ և Տրանս* սկսնակ ակտիվիստների համար:   Տեղեկատվական հարթակի նպատակն էր ՏՍՏ և Տրանս* անձանց շրջանում բարձրացնել առողջության իրավունքի վերաբերյալ գիտելիքները, նպաստել իրավագիտակցության բարձրացմանը, ծանոթացնել իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմներին, ինչպես […]

Խտրականության նվազեցումը պետական կառույցներում և ուսանողության շրջանում

Այս անգամ «Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում 2017 թ.-ի նոյեմբերի 16-ից 17-ը ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղի ունեցավ դասընթաց հոգեբանների և ՀՀ բժշկական ուսումնական հաստատությունների ուսանողների համար «Սեռականություն» և «Առողջության իրավունք» թեմաներով: Դասընթացի բացումն իրականացրեց «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ, «Առողջության իրավունք» ծրագրի ղեկավար Սերգեյ Գաբրիելյանը, որը ներկայացրեց ծրագրի նպատակները, խնդիրներն ու ակնկալվող արդյունքները: Առաջին […]

Արտագնա աշխատանքային հանդիպման հրավեր՝ ՏՍՏ և Տրանս* համայնքների ներակայացուցիչների համար

Ուրախ ենք տեղեկացնել, որ մեկնարկում LIFE-3 տեղեկատվական հարթակը: «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Առողջության Իրավունք» ծրագրի շրջանակներում ՏՍՏ և Տրանս* համայնքների ներկայացուցիչների համար կազմակերպում է «Առողջության իրավունք և ՏՍՏ ու Տրանս* համայնքների ներկայացուցիչների մասնակցության կարևորությունը որոշումների կայացման գործընթացում» թեմայով երկօրյա արտագնա հանդիպում: Հանդիպման նպատակն է ՏՍՏ և Տրանս* համայնքների ներկայացուցիչների շրջանում բարձրացնել առողջության իրավունքի վերաբերյալ գիտելիքները, […]

«Գույնզգույն խոհանոց»-ի երկրորդ հանդիպումը

2017 թվականի հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ «Գույնզգույն խոհանոց»-ի երկրորդ հանդիպումը, որը կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Առողջության իրավունք» ծրագրի ՏՍՏ և Տրանս* համայնքների մոբիլիզացնողների կողմից: «Գույնզգույն խոհանոց»-ի նպատակն էր երիտասարդներին միավորել մեկ վայրում, որպեսզի նրանք ծանոթանան միմյանց հետ, կիսվեն համեղ ուտելիքներ պատրաստելու իրենց յուրահատուկ բաղադրատոմսերով, զրուցեն առօրյայի և ամենատարբեր հարցերի մասին: Հայտարարությունը բաց […]

LIFE2 Արտագնա տեղեկատվական հարթակ ՏՍՏ և Տրանս* համայնքների ներկայացուցիչների համար

Ահա և ավարտվեց LIFE2 արտագնա տեղեկատվական հարթակը: Այս անգամ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Առողջության Իրավունք» ծրագրի շրջանակներում սկսնակ ՏՍՏ և Տրանս* ակտիվիստների համար նախատեսել էր աննախադեպ ձևաչափով հանդիպում: Տեղեկատվական հարթակի նպատակն էր ՏՍՏ և Տրանս* համայնքի ներկայացուցիչների շրջանում բարձրացնել առողջության իրավունքի վերաբերյալ գիտելիքները, նպաստել իրավագիտակցության բարձրացմանը, ծանոթացնել իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմներին, ինչպես նաև […]

Մեկնարկեց LIFE2 տեղեկատվական հարթակը

Ահա և մեկնարկեց այդքան սպասված LIFE 2 տեղեկատվական հարթակը, որը կազմակերպվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում:  Հանդիպման նպատակն է ՏՍՏ և Տրանս* համայնքի ներկայացուցիչների շրջանում բարձրացնել առողջության իրավունքի վերաբերյալ գիտելիքները, նպաստել իրավագիտակցության բարձրացմանը, ծանոթացնել իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմներին, ինչպես նաև նպաստել համայնքների ներգրավվածությանը ՄԻԱՎ-ին հակազդման ազգային մարմիններում: […]

Դյուրակիր համակարգչի ձեռք բերման գնային առաջարկների բաց մրցույթ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Առողջության Իրավունք» ծրագրի շրջանակներում դյուրակիր համակարգիչների ձեռք բերման համար հայտարարում է գնային առաջարկների բաց մրցույթ: Մանրամասների համար խնդրում ենք ներբեռնել Գնային Առաջարկների լրացման թերթիկը: Լրացված, ստորագրված և կնքված գնային առաջարկները խնդրում ենք ուղարկել [email protected] էլ. հասցեին մինչև 2017թ.-ի հոկտեմբերի 27-ի ժամը 17:30-ը: Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել վերոնշյալ էլեկտրոնային հասցեի միջոցով կամ զանգահարելով 060-47-89-89 հեռախոսահամարով: […]

ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների կասկադի վերաբերյալ աշխատանքային հանդիպում

2017թ-ի հոկտեմերի 12-13-ը Էստոնիայի Թալլինն քաղաքում տեղի ունեցավ ՏՍՏ-ների շրջանում ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների կասկադի վերաբերյալ աշխատանքային հանդիպումը: «Առողջության իրավունք» ծրագիրն իրականացնող հինգ երկրների, այդ թվում՝զ Հայաստանի ներկայացուցիչները, քննարկեցին ծառայությունների կասկադի օգտագործման, վերլուծության և շահերի պաշտպանության գործընթացում արդյունքների կիրառման հարցերը: «Առողջության Իրավունք» ծրագիրն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից և ֆինանսավորվում է Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիայի (ECOM) […]