
Ինֆո + ուժ + պաշտպանություն․ Վանաձորում խոսեցինք սեռական առողջության ու ՄԻԱՎ-ի կանխարգելման մասին
Ինֆո + ուժ + պաշտպանություն․ Վանաձորում խոսեցինք սեռական առողջության ու ՄԻԱՎ կանխարգելման մասին
2025 թվականի հունիսին Վանաձորի DropIn կենտրոնում անցկացվեց դասընթաց «Նոր Սերունդ Մարդասիրական» ՀԿ-ի շահառուների համար։ Դասընթացը վարեց Լևոն Չիլինգարյանը։
Թեման՝ «Իմ մարմինը, իմ որոշումը, իմ անվտանգությունը. սեռական առողջություն և պատասխանատու սեռական վարքագիծ»։
Խոսեցինք ՄԻԱՎ-ի կանխարգելման, PrEP-ի և PEP-ի մասին, քննարկեցինք կարևոր վարքագծային մոտեցումներ՝ անվտանգության, հարգանքի և տեղեկացվածության հիման վրա։
Լևոն Չիլինգարյանը նշեց․
«Իմ երկար տարիների փորձը ցույց է տվել, որ ՄԻԱՎ-ից և սեռավարակներից լավագույն պաշտպանվելու միջոցը դա տեղեկացված լինելն է»։
Սեմինարը դարձավ տարածք՝ տեղեկության, վստահության և փոխադարձ աջակցության համար։
ՆՍՀԿ-ն շարունակում է հզորացնել համայնքները՝ մարդկանց տալով անհրաժեշտ գիտելիք, գործիքներ և վստահություն՝ ապրելու արժանապատիվ և առողջ կյանքով։