ԱՈՒԹՐԻՉ-ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է ծրագրի աութրիչ-համակարգողի հաստիքի բաց մրցույթ` «ՏՍՏ-ների, ԿՍԿ-ների և ՏԱ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում» ծրագրի շրջանակներում:

 

Ծրագիր — «ՏՍՏ-ների, ԿՍԿ-ների և ՏԱ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում»

Պաշտոն — Աութրիչ-համակարգող

Տևողություն — 6 ամիս՝ երկարացման հնարավորությունով մինչև 2024թ-ի դեկտեմբերի 29-ը

Վայր — Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան

 

Աշխատանքի նկարագրություն 

 

Հիմնական պարտականություններ

  • Աջակցել ծրագրի համակարգման աշխատանքներին;
  • Համակարգել Երևանի, Վանաձորի և Գյումրու ԴրոփԻն կենտրոնների աշխատանքները;
  • Աջակցել ծրագրի տեխնիկական մասի աշխատանքերի իրականացմանը ըստ անմիջական ղեկավարի ցուցումների և հրահանգների;
  • Աջակցել աութրիչների աշխատանքների համակարգմանը;
  • Իրականացնել տվյալների բազաների ընթացիկ ստուգումներ և վերլուծություններ;
  • Կազմել հաշվետվություններ, աշխատանքային պլաններ, տեխնիկական փաստաթղթեր ըստ անհրաժեշտության;
  • Մասնակցել աշխատակազմի հանդիպումներին, ժողովներին, տրամադրել մատուցվող ծառայությունների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն;
  • Վերադասին տրամադրել աշխատանքի մասին հաշվետվություն համաձայն պահանջների;
  • Ապահովել ծրագրի աշխատակիցների/ծառայություն մատուցող անձանց և շահառուների մասնակցությունը ծրագրային գործողությունների և այլ միջոցառումների ժամանակ ըստ անհրաժեշտության,
  • Թիրախային խմբերի հետ իրականացնել միջոցառումներ, քննարկումներ;
  • Սոցիալական ցանցերում և մեդիայում կատարել ծրագրային աշխատանքների լուսաբանում՝ համագործակցելով ՀԿ համակարգողների և հանրային կապերի (PR) մասնագետի հետ;
  • Կատարել այլ համապատասխան պարտականություններ՝ ըստ պահանջի:

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթությունը ցանկալի է;
  • Աութրիչ աշխատանքի փորձը ցանկալի է;
  • ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին գիտելիքների նվազագույն իմացությունը ցանկալի է;
  • Համակարգչից օգտվելու հմտություններ, MS Office գերազանց իմացություն;
  • Հայերենի և անգլերենի իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է;
  • Թիմում աշխատելու ունակություն;
  • Լավ հաղորդակցման ունակություններ;
  • Ստեղծագործական ջիղ;
  • Պատրաստակամություն աշխատելու՝ ըստ գործատուի պահանջների:

 

Աշխատավարձը  — Պայմանագրային

 

Դիմելու ընթացակարգը  — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2023թ.-ի հունվարի 19-ը՝ հաստիք/համակարգող դաշտում ընտրելով Համակարգող, իսկ հաջորդիվ Համակարգող դաշտում՝ «Աութրիչ-համակարգող» հաստիքը։

 

ՆՍՀԿ-Ն ԿԱՊ ԿՀԱՍՏԱՏԻ ՄԻԱՅՆ ԸՆՏՐՎԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ