
ԱՈՒԹՐԻՉ-ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է ծրագրի աութրիչ-համակարգողի հաստիքի բաց մրցույթ` «ՏՍՏ-ների, ԿՍԿ-ների և ՏԱ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում» ծրագրի շրջանակներում:
Ծրագիր — «ՏՍՏ-ների, ԿՍԿ-ների և ՏԱ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում»
Պաշտոն — Աութրիչ-համակարգող
Տևողություն — 1 ամիս (փորձնական)` երկարացման հնարավորությունով
Վայր — Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան
Աշխատանքի նկարագրություն
Հիմնական պարտականություններ
- Աջակցել ծրագրի համակարգման աշխատանքներին;
- Աջակցել ծրագրի տեխնիկական մասի աշխատանքերի իրականացմանը ըստ անմիջական ղեկավարի ցուցումների և հրահանգների;
- Աջակցել աութրիչների աշխատանքների համակարգմանը;
- Իրականացնել տվյալների բազաների ընթացիկ ստուգումներ և վերլուծություններ;
- Կազմել հաշվետվություններ, աշխատանքային պլաններ, տեխնիկական փաստաթղթեր ըստ անհրաժեշտության;
- Մասնակցել աշխատակազմի հանդիպումներին, ժողովներին, տրամադրել մատուցվող ծառայությունների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն;
- Վերադասին տրամադրել աշխատանքի մասին հաշվետվություն համաձայն պահանջների;
- Ապահովել ծրագրի աշխատակիցների/ծառայություն մատուցող անձանց և շահառուների մասնակցությունը ծրագրային գործողությունների և այլ միջոցառումների ժամանակ ըստ անհրաժեշտության,
- Թիրախային խմբերի հետ իրականացնել միջոցառումներ, քննարկումներ;
- Սոցիալական ցանցերում և մեդիայում կատարել ծրագրային աշխատանքների լուսաբանում՝ համագործակցելով ՀԿ համակարգողների և հանրային կապերի (PR) մասնագետի հետ;
- Կատարել այլ համապատասխան պարտականություններ՝ ըստ պահանջի:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթությունը ցանկալի է;
- Աութրիչ աշխատանքի փորձը ցանկալի է;
- ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին գիտելիքների նվազագույն իմացությունը ցանկալի է;
- Համակարգչից օգտվելու հմտություններ, MS Office գերազանց իմացություն;
- Հայերենի իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Լավ հաղորդակցման ունակություններ;
- Ստեղծագործական ջիղ;
- Պատրաստակամություն աշխատելու՝ ըստ գործատուի պահանջների:
Աշխատավարձը — Պայմանագրային
Դիմելու ընթացակարգը — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2023թ.-ի հունիսի 30-ը՝ դիմումի տեսակն ընտրելով Աշխատանքի ընդունման հայտ, իսկ Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը դաշտում ընտրելով «Աութրիչ-համակարգող» հաստիքը։