
Ամփոփվեց վարսահարդարման դասընթացների առաջին շրջափուլը
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Աշխատանք Հայաստանի ԼԳԲՏ+ փախստականների, տեղահանված անձանց և ապաստան հայցողների հետ» ծրագրի շրջանակներում ամփոփվեց վարսահարդարման դասընթացների առաջին կուրսը Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից Հայաստան ժամանած փախստականների, տեղահանված անձանց և ապաստան հայցողների խմբի համար։
Դասընթացի շրջանակներում մասնակիցներին հնարավորություն տրվեց 15 դասընթացների ընթացքում ձեռք բերել տեսական և գործնական գիտելիքներ կտրվածքի և հարդարման վերաբերյալ։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն մասնակիցներին ապահովել է վարսահարդարման գործնական դասընթացների ու հետագա մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ վարսավիրական սարքավորումներով և գործիքներով։ Դասընթացի կուրսի ավարտին մասնակիցները ստացան վարսահարդարման միջազգային որակավորման վկայականներ։
Դասընթացները կազմակերպվել են ԱՄՆ կառավարության ֆինանսական աջակցությամբ: