ՆՍՀԿ-Ն ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է «ՊՈԼԻԳՐԱՖ» ԱԿՈՒՄԲՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ

2023թ-ի ապրիլի 23-ին գիշերը ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները համագործակցելով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կարմիր բերետների խմբի հետ ներխուժել են  «Պոլիգրաֆ» ակումբ: 

 Ակումբում գտնվոներին  պառկացրել են հատակին, այնուհետև բռնի ուժով տարել ոստիկանական բաժանմունք։ 

 Ըստ ունեցած տեղեկատվության ակումբի աշխատակազմն ու ու այցելուները ենթարկվել են դաժան ծեծի, որի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացել։

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն խստորեն դատապարտում է ոստիկանության անօրինական գործողությունները, որով կոպիտ կերպով խախտվել են մարդկանց հիմնարար իրավունքներ և կոչ է անում՝ 

  • Հայաստանի կառավությանը միջադեպին տալ իրավական գնահատական և մեղավորիներին ենթարկել պատասխանատվության։ 
  • ՆԳՆ-ին գործել բացարձակ օրենքի սահմաններում, զերծ մնալ անօրինական գործողություններից և հարգել ՄԱՐԴՈՒ ՀԻՄՆԱՐԱՐ իրավունքները և ժողովրդավար արժեքները, 
  • Միջադեպից տուժածներին դիմել իրավական պաշտպանության և վերականգնել խախտված իրավունքները։ 

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն պատրաստ է տրամադրել անվճար իրավական աջակցություն բոլոր տուժողներին։