ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է մոնիթորինգի և գնահատման ծառայությունների մատուցման բաց մրցույթ` «ՏՍՏ-ների, ԿՍԿ-ների և տրանս անձանց շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում» ծրագրի շրջանակներում:

 

Ծրագիր — «ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելումը Հայաստանում»

Պաշտոնը  — Ծրագրի մոնիթորինգի և գնահատման մասնագետ

Տևողությունը  — 1 ամիս (փորձնական)` երկարացման հնարավորությունով

Վայրը — Երևան, ՀՀ

 

Աշխատանքի նկարագրություն 

Պարտականությունները՝

  • Իրականացնել շարունակական մշտադիտարկում համապատասխան ոլորտում/ներում;
  • Մշտադիտարկել ՀՀ Երևան քաղաքում և Լոռու, Շիրակի մարզերում իրականացվող ծրագրային գործողությունները;
  • Տեսակավորել ստացած ինֆորմացիան և թարմացնել համապատասխան բազաները;
  • Կատարել ինֆորմացիայի պարբերական թարմացում;
  • Վերահսկել ստացված ինֆորմացիայի տիրապետող այլ անձանց;
  • Հաշվետվությունների կազմում մշակում։

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է համապատասխան ոլորտում);
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է;
  • Համակարգչային հմտությունների տիրապետում՝  MS Office, Internet Tools , E-mail;
  • Տվյալների վերլուծության ունակություն;
  • Թիմում աշխատելու ունակություն;
  • Լավ հաղորդակցման ունակություններ;
  • Ստեղծագործական ջիղ։

 

Աշխատավարձը  — Պայմանագրային

 

Դիմելու ընթացակարգը  — Դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2023թ.-ի Հունվարի 15-ը՝ դիմումի տեսակն ընտրելով Աշխատանքի ընդունման հայտ, իսկ Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը դաշտում ընտրելով Մոնիթրինգի և գնահատման մասնագետ հաստիքը։