ԱՈՒԹՐԻՉԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է աութրիչի ծառայություն մատուցողների բաց մրցույթ` «ՏՍՏ-ների, ԿՍԿ-ների և տրանս անձանց շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում» ծրագրի շրջանակներում:

 

Ծրագիր` «ՏՍՏ-ների, ԿՍԿ-ների և տրանս անձանց շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում»

Պաշտոն` Աութրիչ

Տևողություն` 1 ամիս (փորձնական)` երկարացման հնարավորությունով

Վայր` Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան, Արագածոտնի մարզ, Արարատի մարզ, Արմավիրի մարզ, Գեղարքունիքի մարզ, Լոռու մարզ, Կոտայքի մարզ, Շիրակի մարզ, Սյունիքի մարզ, Վայոց Ձորի մարզ, Տավուշի մարզ։

Շահառու խմբեր` տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդիկ (ՏՍՏ), կոմերցիոն սեռական ծառայություններ մատուցող կանայք (ԿՍԿ), տրանս անձինք։

 

Պարտականությունները

  • Մատուցել աութրիչի ծառայություններ Հայաստանի Հանրապետաության ողջ տարածքում;
  • Հայտնաբերել հավանական շահառուներին;
  • Տրամադրել տեղեկատվություն ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտության ծրագրի վերաբերյալ;
  • Տրամադրել խորհրդատվություն անվտանգ սեռական հարաբերությունների և վարքագծի, ինչպես նաև պահպանակների և լուբրիկանտների օգտագործման վերաբերյալ;
  • Իրականացնել շահառուների հետազոտություն արագ թեստի միջոցով և տրամադրել հետթեստային խորհրդատվություն (շահառուի ցանկության դեպքում կարող է ինքանթեստավորումը իրականցնել վերջինս աութրիչի ներկայությամբ);
  • Շահառուներին տրամադրել պահպանակներ, լուբրիկանտներ և կրթատեղեկատվական նյութեր;
  • Շահառուներին ուղեգրել, անհրաժեշտության դեպքում նաև ուղեկցել համապատասխան բուժ. հաստատություններ սեռավարակների վերաբերյալ խորհրդատվության, հետազոտության և բուժման ծառայություններից օգտվելու համար;
  • Մասնակցել աշխատակազմի հանդիպումներին, ժողովներին, տրամադրել մատուցվող ծառայությունների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն և հաշվետվություն;
  • Դասընթացների և այլ միջոցառումների ժամանակ ապահովել շահառուների մասնակցություն;
  • Պահպանել շահառուի և նրա հետ տարված աշխատանքի, մատուցված ծառայությունների վերաբերյալ հաշվետվությունների, այդ թվում՝ շահառուներին բաժանված պարագաների և նյութերի քանակի մասին գաղտնիությունը;
  • Կատարել այլ համապատասխան պարտականություններ՝ ըստ պահանջի:

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Նշված ոլորտում փորձը ցանկալի է;
  • ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին գիտելիքների նվազագույն իմացությունը ցանկալի է;
  • Համակարգչից օգտվելու հմտությունները ցանկալի են (MS Office, Internet navigation skills…);
  • Հայերենի իմացություն;
  • Թիմում աշխատելու ունակություն;
  • Լավ հաղորդակցման ունակություններ;
  • Ստեղծագործական ջիղ:

 

Ծառայությունների մատուցման արժեքը  — Պայմանագրային

 

Դիմելու ընթացակարգը  — Դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2022թ.-ի սեպտեմբերի 29-ը՝ դիմումի տեսակն ընտրելով Աշխատանքի ընդունման հայտ, իսկ Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը դաշտում ընտրելով «Աութրիչ_ՏՍՏ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում», «Աութրիչ_ԿՍԿ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում» և «Աութրիչ_ՏԱ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում» հաստիքը։

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Դիմորդների հետ պայմանագիրը կկնքվի ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ում վերապատրաստում անցնելուց հետո։