Դրոփ-ին կենտրոնի համակարգողի թափուր հաստիքի բաց մրցույթ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿն հայտարարում է Դրոփ-ին կենտրոնի համակարգողի  թափուր հաստիքի բաց մրցույթ։

 

Պաշտոն  — Դրոփ-ին կենտրոնի համակարգող

Տևողություն  — 1 ամիս (փորձնական)` 20 ամիս երկարացման հնարավորությունով

Վայր — Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան

Աշխատավարձը — Պայմանագրային  

 

Աշխատանքի նկարագրություն

 

Հիմնական պարտականություններ

  • Համակարգել դրոփ-ին կետրոնի աշխատանքները;
  • Հաշվետվություններ ներկայացնել վերադասին;
  • Մասնակցել աշխատակազմի հանդիպումներին, ժողովներին, տրամադրել կատարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկություն;
  • Կազմակերպել սեմինար-վարժանքներ, հանդիպում-քննարկումներ, ֆիլմերի դիտումներ և այլ միջոցառումներ;
  • Ստեղծել բովանդակալից հարաբերություններ կենտրոնից օգտվող շահառուների հետ;
  • Պահպանել կարգուկանոնը;
  • Կատարել այլ հանձնարարականներ՝ ըստ պահանջի:

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթությունը ողջունելի է;
  • Համակարգչից օգտվելու հմտություններ;
  • Հայերենի իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ողջունելի է;
  • Թիմում աշխատելու ունակություն;
  • Լավ հաղորդակցման ունակություններ;
  • Ստեղծագործական ջիղ;
  • Պատրաստակամություն աշխատելու՝ ըստ գործատուի պահանջների:

 

Դիմելու ընթացակարգը  — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈւՄԸ մինչև 2021 թ.-ի դեկտեմբերի 15-ը՝ Հաստիքի դաշտում ընտրելով   Դրոփ-ին կենտրոնի համակարգող։

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ  ՀՀ Առողջապահության նախարարության 2021թ․-ի դեկտեմբերի 1-ի 84-Ն հրամանի համաձայն՝ 2021թ-ի դեկտեմբերի 2-ից աշխատակիցը/ծառայություն մատուցողը պարտավոր է գործատուին/պատվիրատուին ներկայացնել COVID-19-ի պատվաստման սերտիֆիկատ կամ COVID-19-ի թեստավորման պատասխան՝ յուրաքանչյուր 7 օրը մեկ: Պատվաստաման ժամանակավոր հակացուցման դեպքում ներկայացվում է COVID-19-ի թեստավորման պատասխան, բացարձակ հակակցուցման դեպքում՝ համապատասխան բժշկական փաստաթուղթ, իսկ հղիները` հղիության մասին բժշկական փաստաթուղթ։ Նախկինում COVID-19-ով հիվանդացած անձինք (ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում) COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքը հավաստող սերտիֆիկատ։