ԱՈՒԹՐԻՉ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է աութրիչ աշխատողների թափուր հաստիքի բաց մրցույթ` «ՏՍՏ-ների, ԿՍԿ-ների և տրանս անձանց շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում» ծրագրի շրջանակներում:

 

Ծրագիր — «ՏՍՏ-ների, ԿՍԿ-ների և տրանս անձանց շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում»

Պաշտոն  — Աութրիչ աշխատող

Տևողություն  — 1 ամիս (փորձնական)` երկարացման հնարավորությունով

Վայր — Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան, Արագածոտնի մարզ, Արարատի մարզ, Արմավիրի մարզ, Գեղարքունիքի մարզ, Լոռու մարզ, Կոտայքի մարզ, Շիրակի մարզ, Սյունիքի մարզ, Վայոց Ձորի մարզ, Տավուշի մարզ։

Շահառու խմբեր — տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդիկ (ՏՍՏ), կոմերցիոն սեռական ծառայություններ մատուցող կանայք (ԿՍԿ), տրանս անձինք։

Աշխատանքի նկարագրություն․

 

Պաշտոնը․

«Աութրիչ» աշխատանքը բնութագրվում է որպես ՄԻԱՎ-ի և ՏԲ կանխարգելման միջամտություն, որն ուղղված է պոտենցիալ շահառուներին հանդիպելուն իրենց իսկ համայնքներում կամ միջավայրում, նրանց հետ սոցիալական կապեր հաստատելուն` նրանց դեպի կանխարգելման, թեստավորման և բուժման ծառայություններ ուղղորդելու նպատակով:  Աութրիչի առաջնային նպատակն է կապեր հաստատել առավել ռիսկի ենթարկվող անձանց հետ և իրազեկել համայնքներում առկա ՄԻԱՎ ծառայություների վերաբերյալ: Շահառուների հետ հնարավոր է առաջնային կապ հաստատել անմիջական հանդիպման կամ համացանցի միջոցով` հետագայում ՄԻԱՎ-ի/սեռավարակների/հեպատիտների վերաբերյալ տեղեկատվություն, կանխարգելման միջոցներ տրամադրելու, անհրաժեշտ այլ ծառայությունների ուղղորդելու և ՄԻԱՎ-ի թեստավորում իրականացնելու նպատակով։

 

Պարտականությունները․

  • Իրականացնել աութրիչ աշխատանք Հայաստանի Հանրապետաության ողջ տարածքում;
  • Հայտնաբերել հավանական շահառուներին;
  • Տրամադրել տեղեկատվություն ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտության ծրագրի վերաբերյալ;
  • Տրամադրել խորհրդատվություն անվտանգ սեռական հարաբերությունների և վարքագծի, ինչպես նաև պահպանակների և լուբրիկանտների օգտագործման վերաբերյալ;
  • Իրականացնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ լնդային տրանսուդատի հետազոտություն;
  • Շահառուներին տրամադրել պահպանակներ, լուբրիկանտներ և կրթատեղեկատվական նյութեր;
  • Շահառուներին ուղեգրել, անհրաժեշտության դեպքում նաև ուղեկցել համապատասխան բուժ. հաստատություններ սեռավարակների վերաբերյալ խորհրդատվության, հետազոտության և բուժման ծառայություններից օգտվելու համար;
  • Մասնակցել աշխատակազմի հանդիպումներին, ժողովներին, տրամադրել մատուցվող ծառայությունների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն և հաշվետվություն;
  • Դասընթացների և այլ միջոցառումների ժամանակ ապահովել շահառուների մասնակցություն;
  • Պահպանել շահառուի և նրա հետ տարված աշխատանքի, կատարված աշխատանքների հաշվետվությունների, այդ թվում՝ շահառուներին բաժանված պարագաների և նյութերի քանակի մասին գաղտնիությունը;
  • Կատարել այլ համապատասխան պարտականություններ՝ ըստ պահանջի:

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ․

  • Աութրիչ աշխատանքի փորձը ցանկալի է;
  • ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին գիտելիքների նվազագույն իմացությունը ցանկալի է;
  • Համակարգչից օգտվելու հմտությունները ցանկալի են (MS Office, Internet navigation skills…);
  • Հայերենի իմացություն;
  • Թիմում աշխատելու ունակություն;
  • Լավ հաղորդակցման ունակություններ;
  • Ստեղծագործական ջիղ;
  • Պատրաստակամություն աշխատելու՝ ըստ գործատուի պահանջների:

 

Աշխատավարձը  — Պայմանագրային

 

Դիմելու ընթացակարգը  — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2021 թ.-ի հուլիսի 9-ը՝ Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը դաշտում ընտրելով «Աութրիչ_GF» հաստիքը։

 

 

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարության ֆինանսավորմամբ ու ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից, ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի միջոցով: