ՄԻԱՎ-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՔԱԳԾԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում փորձագետի՝ «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանի Հանրապետության ՄԻԱՎ-ին հակազդման ազգային ծրագրում չներառված խոցելի խմբերի շրջանում» ծրագրի շահառուների շրջանում ՄԻԱՎ վարակի վերաբերյալ վարքագծային հետազոտություն իրականացնելու համար։

 

Հետազոտությունը պետք է իրականացվի ՀՀ Երևան քաղաքի և մարզերի երիտասարդների ու նախկին դատապարտյալների շրջանում։

 

Հայտարարության սկիզբը` 01․04.2020թ.

Դիմումների վերջնաժամկետ` 18․04.2021թ․

Պաշտոնը՝ ՄԻԱՎ-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՔԱԳԾԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏ

Աշխատանքի մեկնարկը՝ Ապրիլի 30, 2021թ․

Աշխատանքի տևողությունը՝ 2 ամիս

Աշխատավարձը՝ Պայմանագրային

 

Աշխատանքի նկարագրություն

  • Իրականացնել ՄԻԱՎ վարակի վերաբերյալ վարքագծային հետազոտություն ՀՀ Երևան քաղաքի և մարզերի երիտասարդների և նախկին դատապարտյալների շրջանում,
  • Ուսումնասիրել ՄԻԱՎ վարակի վերաբերյալ վարքագծային հետազոտությունների տեղական և միջազգային փաստաթղթերը,
  • Վերոնշյալ ուսումնասիրությունների հիման վրա կազմել հետազոտության պլանը, մեթոդաբանությունը, հարցաշարը,
  • Իրականացնել հարցազրույցներ վերոնշյալ շահառուների շրջանում,
  • Ներկայացնել հետազոտության արդյունքները և վիճակագրական տվյալներն ամփոփող զեկույց,
  • Անհրաժեշտության դեպքում փաստաթուղթը ներկայացնել հանդիպում-քննարկումների ժամանակ։

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Աշխատանքային փորձ վարքագծային/սոցիալական հետազոտությունների ոլորտում,
  • Հարցաշարերի, զեկույցների և այլ փաստաթղթերի կազմման հմտություններ,
  • ՄԻԱՎ-ի ոլորտում կատարված ուսումնասիրությունների և/կամ այլ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

 

Դիմելու ընթացակարգը՝  Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ Հայտադիմումը մինչև 2021 թ.-ի ապրիլի 18-ը` « Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը» դաշտում նշելով «ՄԻԱՎ-ի վերաբերյալ վարքագծային հետազոտության փորձագետ» թափուր հաստիքը:

 

 

Ծրագիրը իրականացվում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի թիրախային խմբերին արագ արձագանքման օգնության ֆոնդի ֆինանսավորմամբ։