ԱՈՒԹՐԻՉ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է աութրիչ աշխատողների թափուր հաստիքի բաց մրցույթ` «ՏՍՏ-ների, ԿՍԿ-ների և տրանս* անձանց շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում» ծրագրի շրջանակներում:

 

Ծրագիր — «ՏՍՏ-ների, ԿՍԿ-ների և տրանս* անձանց շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում»

Պաշտոն  — Աութրիչ աշխատող

Տևողություն  — 1 ամիս (փորձնական)` երկարացման հնարավորությունով

Վայր — Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան, Արագածոտնի մարզ, Արարատի մարզ, Արմավիրի մարզ, Գեղարքունիքի մարզ, Լոռու մարզ, Կոտայքի մարզ, Շիրակի մարզ, Սյունիքի մարզ, Վայոց Ձորի մարզ, Տավուշի մարզ։

 

Աշխատանքի նկարագրություն․

 

Պաշտոնը․

«Աութրիչ» աշխատանքը բնութագրվում է որպես ՄԻԱՎ-ի և ՏԲ կանխարգելման միջամտություն, որն ուղղված է պոտենցիալ շահառուներին հանդիպելուն իրենց իսկ համայնքներում կամ միջավայրում, նրանց հետ սոցիալական կապեր հաստատելուն` նրանց դեպի կանխարգելման, թեստավորման և բուժման ծառայություններ ուղղորդելու նպատակով:  Աութրիչի առաջնային նպատակն է կապեր հաստատել առավել ռիսկի ենթարկվող անձանց հետ և իրազեկել համայնքներում առկա ՄԻԱՎ ծառայություների վերաբերյալ: Շահառուների հետ հնարավոր է առաջնային կապ հաստատել անմիջական հանդիպման կամ համացանցի միջոցով` հետագայում ՄԻԱՎ-ի/սեռավարակների/հեպատիտների վերաբերյալ տեղեկատվություն, կանխարգելման միջոցներ տրամադրելու, անհրաժեշտ այլ ծառայությունների ուղղորդելու և ՄԻԱՎ-ի թեստավորում իրականացնելու նպատակով։

 

Պարտականությունները․

  • Իրականացնել աութրիչ աշխատանք Հայաստանի Հանրապետաության ողջ տարածքում;
  • Հայտնաբերել հավանական շահառուներին;
  • Տրամադրել տեղեկատվություն ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտության ծրագրի վերաբերյալ;
  • Տրամադրել խորհրդատվություն անվտանգ սեռական հարաբերությունների և վարքագծի, ինչպես նաև պահպանակների և լուբրիկանտների օգտագործման վերաբերյալ;
  • Իրականացնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ լնդային տրանսուդատի հետազոտություն;
  • Շահառուներին տրամադրել պահպանակներ, լուբրիկանտներ և կրթատեղեկատվական նյութեր;
  • Շահառուներին ուղեգրել, անհրաժեշտության դեպքում նաև ուղեկցել համապատասխան բուժ. հաստատություններ սեռավարակների վերաբերյալ խորհրդատվության, հետազոտության և բուժման ծառայություններից օգտվելու համար;
  • Մասնակցել աշխատակազմի հանդիպումներին, ժողովներին, տրամադրել մատուցվող ծառայությունների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն և հաշվետվություն;
  • Դասընթացների և այլ միջոցառումների ժամանակ ապահովել շահառուների մասնակցություն;
  • Պահպանել շահառուի և նրա հետ տարված աշխատանքի, կատարված աշխատանքների հաշվետվությունների, այդ թվում՝ շահառուներին բաժանված պարագաների և նյութերի քանակի մասին գաղտնիությունը;
  • Կատարել այլ համապատասխան պարտականություններ՝ ըստ պահանջի:

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ․

  • Աութրիչ աշխատանքի փորձը ցանկալի է;
  • ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին գիտելիքների նվազագույն իմացությունը ցանկալի է;
  • Համակարգչից օգտվելու հմտությունները ցանկալի են (MS Office, Internet navigation skills…);
  • Հայերենի իմացություն;
  • Թիմում աշխատելու ունակություն;
  • Լավ հաղորդակցման ունակություններ;
  • Ստեղծագործական ջիղ;
  • Պատրաստակամություն աշխատելու՝ ըստ գործատուի պահանջների:

 

Աշխատավարձը  — Պայմանագրային

 

Դիմելու ընթացակարգը  — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2020 թ.-ի դեկտեմբերի 25-ը՝ Մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը դաշտում ընտրելով «Աութրիչ» հաստիքը։

 

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարության ֆինանսավորմամբ ու ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից, ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն ՓԲԸ-ի միջոցով: