ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է LIFE-16-Ը

Սիրով տեղեկացնում ենք, որ մեկնարկում է LIFE-16 արտագնա տեղեկատվական հարթակը:

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Խտրականության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում ԿՍԿ համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպում է եռօրյա արտագնա հանդիպում:

 

Հանդիպման նպատակն է ԿՍԿ համայնքի ներկայացուցիչների շրջանում բարձրացնել առաջնորդության և ակտիվիզմի վերաբերյալ գիտելիքների մակարդակը, նպաստել իրավագիտակցության բարձրացմանը, ծանոթացնել իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմներին, խարանի, խտրականության և խոշտանգումների թեմային, ինչպես նաև նպաստել համայնքների ներգրավվածությանը։

 

Ե՞րբ՝  հոկտեմբերի 15-17, 2020 թ.

 

Որտե՞ղ՝ Վայրի և այլ կազմակերպչական հարցերի մասին համապարփակ տեղեկատվությունը կներկայացվի ընտրված մասնակիցներին հավելյալ էլեկտրոնային նամակով:

 

Հանդիպման աշխատանքային լեզուն հայերենն է:

 

Մասնակցությունն անվճար է։

 

Հանդիպման ընթացքում հյուրանոցում կացության, ճանապարհածախսի և սննդի ծախսերը հոգում է կազմակերպությունը:

 

Արտագնա տեղեկատվական հարթակին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև սույն թվականի սեպտեմբերի 20-ը՝ «Ծրագրի անվանումը» դաշտում նշելով ԼԱՅՖ առաջնորդության հարթակ։

 

Կանխավ շնորհակալություն ենք հայտնում հետաքրքրվածության համար: