«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ն ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՑԵՐԸ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՂ ԱԴՎՈԿԱՑԻՈՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ ՄՇԱԿՄԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ

Հայտարարության սկիզբը`27․08.2020թ.

 

Դիմումների վերջնաժամկետ` 05․09.2020

 

Պաշտոնը՝ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՑԵՐԸ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՂ ԱԴՎՈԿԱՑԻՈՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ ՄՇԱԿՄԱՆ ՓՈՐՁԱԳԵՏ

 

Աշխատանքի մեկնարկը  — Սեպտեմբերի 20, 2020

 

Աշխատանքի նկարագրություն

  • Ուսումնասիրել ազգային փորձագիտական խմբի կողմից իրականացրած վերլուծությունները,
  • Մշակել վերլուծություններում առկա ֆինանսական բացերը հասցեավորող ադվոկացիոն ճանապարհային քարտեզ,
  • Վարել ոլորտային կազմակերպությունների, փորձագետների և համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային հանդիպում,
  • Կազմակերպությանը հանձնել պատրաստի փաստաթուղթ։
  • Անհրաժեշտության դեպքում փաստաթուղթը ներկայացնել հանդիպում-քննարկումների ժամանակ։

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Աշխատանքային փորձ ճանապարհային քարտեզների մշակման ոլորտում,
  • Հաղորդակցական հմտություններ,
  • Ռազմավարական փաստաթղթեր կազմելու փորձ,
  • Համապատասխան ոլորտում կրթության կամ դասընթացների առկայությունը կդիտվի որպես առավելություն։

 

Աշխատավարձը  — Պայմանագրային

 

Դիմելու ընթացակարգը  — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ Հայտադիմումը մինչև 2020 թ.-ի սեպտեմբերի 5-ը` «Ծրագրի անվանումը» դաշտում նշելով «Բյուջետային անալիզը որոշումների կայացման գործընթացում թիրախ համայնքների ներգրավվածության համար»: