Համեմատական վերլուծության փորձագետի թափուր հաստիք

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է ՄԻԱՎ-ի նախակոնտակտային (PrEP) և հետկոնտակտային (PEP) կանխարգելման վերաբերյալ տեղական և միջազգային ուղեցույցների համեմատական ուսումնասիրություն և վերլուծություն իրականացնող փորձագետի բաց մրցույթ:

 

 

Ավարտը՝ աշխատանքները պետք է ավարտված լինեն մինչև 2020 թվականի հունվարի 15-ը

Պաշտոնը`  տեղական և միջազգային ուղեցույցների վերլուծության փորձագետ

Աշխատանքի սկիզբ՝ 15․09․2020թ․

 

 

Հայտարարության սկիզբը` 31․07.2020թ.
Դիմումների վերջնաժամկետ` 19․08.2020

 

 

Աշխատանքի նկարագրություն

Համագործակցելով ծրագրի աշխատակազմի հետ

  • կատարել  ՄԻԱՎ-ի նախակոնտակտային (PrEP) և  հետկոնտակտային (PEP) կանխարգելման վերաբերյալ տեղական և միջազգային ուղեցույցների համեմատական վերլուծություն,
  • Վերլուծությանն առնչվող թեմաներով նախաձեռնել և իրականացնել հանդիպումներ համապատասխան պետական մարմինների և այլ շահագրգիռ կողմերի հետ,
  • Կազմել և ուղարկել վերլուծությանն առնչվող հարցումներ համապատասխան մարմիններին և կառույցներին,
  • Պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ վերլուծության ընթացքի և արդյունքների վերաբերյալ,
  • Վերլուծության ավարտից հետո կազմել համապատասխան զեկույց՝ իր առաջարկներով,
  • Անհրաժեշտության դեպքում ներկայացնել զեկույցը տարբեր միջոցառումների ժամանակ։

 

Պահանջվող որակավորումներ

  • Համեմատական վերլուծություն իրականացնելու փորձ,
  • Զեկույցների կազմման և ներկայացման փորձ,
  • Իրազեկվածությունը ՄԻԱՎ-ի նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելման միջոցների տեղական և միջազգային ուղեցույցներին կդիտվի որպես առավելություն
  • Հայերենի գերազանց իմացություն,
  • Ռուսերենի կամ անգլերենի գերազանց իմացություն միջազգային ուղեցույցների վերլուծության մասը ապահովելու համար,
  • Գերազանց վերլուծական և հաշվետվությունների ու զեկույցների կազմման հմտություններ,
  • Համակարգչային գիտելիքներ։

 

Ինչպես դիմել․
 Դիմելու համար խնդրում ենք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ՝  մատուցվող աշխատանքի/ծառայության անվանումը դաշտից ընտրելով PEP-ի և PrEP-ի տեղական և միջազգային ուղեցույցների համեմատական վերլուծություն իրականացնող փորձագետ հաստիքը (22-րդ կետ)՝ կցելով Ձեր ինքնակենսագրականը (CV) և վերլուծության մեթոդաբանությունը/աշխատանքային պլանը մինչև 2020թ․-ի օգոստոսի 19-ը։