Ժամանակավոր կացարանի տրամադրումը խոցելի խմբերին շարունակվում է

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն շարունակում է ժամանակավոր կացարանի տրամադրման հայտերի հավաքագրումը այն ԼԳԲՏԻ (լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանս*), ՏՍՏ (տղամարդկանց հետ սեռական հարավերություն ունեցող տղամարդ) և ԿՍԿ-երի (կոմերցիոն սեռական ծառայություն մատուցող կանանց) համար, որոնք

  • ենթարկվել են խարանի, խտրականության, բռնության և խոշտանգումների,
  • COVID-19-ի համավարակի հետևանքներով պայմանավորված՝ մնացել են առանց ապաստարանի և ընտանիքի աջակցության, կորցրել են աշխատանքը և չունեն այլ ֆինանսական եկամուտ։

 
ժամանակավոր կացարանի համար անհրաժեշտ է դիմել հետևյալ  հղումով։